Ծխախոտը և խմիչքները հունվարի 1-ից կթանկանան 24 տոկոսով. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «2018 թվականի հունվարի 1-ից նոր «Հարկային օրենսգրքի» պահանջների համաձայն՝ մի շարք ապրանքների հարկման դրույքաչափերը մինչև 2021 թվականը աստիճանաբար կբարձրանան: Խոսքը մասնավորապես, ենթաակցիզային ապրանքների մասին է:

Օրինակ, սպիրտային խմիչքների դեպքում կսահմանվի 1 լիտրի համար առնվազն 725 դրամ ակցիզային հարկ, 2019 թվականից՝ 835 դրամ, 2020 թվականից՝ 960 դրամ, իսկ 2021 թվականից՝ 1100 դրամ: Այժմ սպիրտային խմիչքների ակցիզային հարկը սահմանված է 1 լիտրի համար առնվազն 550 դրամ: Այսինքն՝ սպիրտային խմիչքները կթանկանան 175 դրամով:

Ծխախոտի համար այժմ գործում է ակցիզային հարկ՝ մեկ տուփից 110 դրամ: Հունվարի 1-ից վճարը կկազմի 145 դրամ, այսինքն՝ միայն ակցիզի բարձրացման պատճառով 1 տուփ ծխախոտը կթանկան 35 դրամով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս