
Կառավարությանը նյարդայնացնում է «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների վարքագիծը. գործադիրը որոշել է սպառնալիքներով լռեցնել նրանց. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Կառավարությանը նյարդայնացնում է «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների որոշ մասի ընդգծված հակակառավարական վարքագիծը, և գործադիրը որոշել է սպառնալիքներով ու ակնարկներով լռեցնել նրանց:
Օրինակ՝ երեկ մամուլի միջոցով Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանին զգուշացրել էին, որ կարող են բացվել նրա մարզպետության օրոք դիզելային վառելիքի հետ կապված գործերը: Առաջիկայում նման թափանցիկ ակնարկներ կստանան նաև դաշինքի մյուս անդամները, բայց դրանց ազդեցությունն այնքան էլ էական չի լինի, որովհետև այս կառավարությանը այլևս հաշված օրեր են մնացել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։