Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ անակնկալ այց է կատարել Լոռու մարզ։ Այցելել է Վանաձորի մարզադաշտ, «Արտեկ» ճամբար, որը չի գործում, բայց սեփականատերը ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն է, կիսավեր ճոպանուղի։
«Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող հիմնարկներից մեկի տնօրենը օրերս յուրացրել է հիմնարկին պատկանող մի քանի միլիոն դոլարը եւ ընտանիքով հեռացել երկրից:
Հոկտեմբերի 14-ին Երեւանում ինքնասպանության փորձ կատարած 11-րդ դասարանցի աղջիկն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին գինը հասել է անցած 10 տարիների նվազագույն մակարդակին: Ըստ ՀՀ պետական կադաստրի տվյալների՝ ներկայումս Երևանում բնակարանների 1 քմ-ի միջին գինը մոտ է 500 դոլարին:
Սայաթ-Նովա պողոտայում գտնվող «Կոնվերս բանկ»-ի մասնաճյուղը թալանելու կասկածանքով ձերբակալված Երեւանի բնակիչներ, 1988 թ. ծնված Դավիթ Գրիգորյանը, 1987 թ. ծնված Արսեն Գրիգորյանը եղբայրներ են:
Քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան) սպանությունը նախապատրաստելու մեղադրանքով կալանավորված Արկադի Քոչինյանի կյանքին վտանգ է սպառնում։
Երեկ մայրաքաղաքի որոշ դպրոցների եւ բուհերի սաներ մի քանի ժամ դասերին ներկա գտնվելուց հետո ուղարկվեցին տներ: Պատճառը՝ սպասվող քամին էր, որն, ըստ էության, բնավ Երեւանի համար չէր կանխատեսվել: Այսպես, հոկտեմբերի 15-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն` երեկ օրվա երկրորդ կեսին սպասվում էր քամու ուժգնացում, եւ հնարավոր էր ծառերի կոտրվելու եւ տանիքների վնասման վտանգ, մասնավորապես Լոռու, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում:
Վանաձորում նախօրեին կայացած աշխատանքի տոնավաճառին ներկայացվել էր 300 թափուր հաստիք: Չնայած անձրևային եղանակին, գործազուրկ վանաձորցիները Հայքի հրապարակում պտտվում էին յուրաքանչյուր տաղավարով՝ աշխատանք գտնելու հույսով: Տոնավաճառին ներկայացված էր 300 ներկա և 60 ապագա թափուր հաստիքացուցակ:
Ադրբեջանը կարող է ավելի լուրջ և այլ նախապատրաստական գործողություններ կատարել, բայց նախանշանները կարծես թե չեն երևում։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը մեկ բնակարան ունի և «Vaz 2110» մակնիշի ավտոմեքենա:
Համայնքների խոշորացումը և դրա արդյունքում նշանակված նոր ընտրությունները հերթական առիթն են Հայաստանը ազդեցության գոտիների բաժանելու համար: Շիրակի մարզից իր կտորը ունենալու համար մղվող պայքարին է միացել մարզի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը:
Ի՞նչ գիտես, որ խնդիր չէ: Ի՞նչ գիտես ինչ ֆինանսական խնդիրներ ունեմ: 100 տոկոսով բնակարան եմ կորցրել երկրաշարժին, 8 տարի է, որ ֆաբրիկաս չի աշխատում, վարկերի, տոկոսների տակ եմ: Ինչ ես ասում, թե տուն եմ առել: Ես գիտեմ, թե ով է պատվիրել այդ հոդվածը»։
Նա ամենաշահագրգռված սեփականատերն է՝ Սևանի ջուրը բաց թողնելու հարցում: Որովհետև թերակղզում ամենամեծ տարածք ունեցողն է: Նա վաղուց է «զաբոռապատել» լողափնյա քոթեջների ցանցով իր տարածքը:
Դատավորներն այս թիվը համեմատել են դատավորների ընդհանուր թվի՝ 223-ի հետ և պարզել, որ ՀՀ դատավորների մոտ 2,5 տոկոսն անազատության մեջ է։
Եվրախորհրդարանի պատգամավոր, ազգությամբ չեխ Յարոմիր Շտետինան «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կախված է Հայաստանից:
Օրեր առաջ խորհրդարանում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, թե սահմանադրական պարտավորությունը՝ երկրի պաշտպանությանը մասնակցելու, պետք է տարածվի բոլորի վրա:
Դեռևս 2015 թվականին այս մասին խոսել էր նաև Սերժ Սարգսյանը՝ խիստ հրահանգելով, որ երթևեկության բոլոր մասնակիցները հավասար չափով պատժվեն թույլ տված խախտումների համար: Սակայն հրահանգից 2 տարի է անցել, ու ոչ մի արդյունք:
2018-ին ընդառաջ կառուցվածքային փոփոխությունների նոր տարբերակ է քննարկվում․ խոսքը ֆրանսիական մոդելի մասին է, ըստ որի՝ քննարկվում է արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման նախարարությունները, ինչպես նաև ոստիկանությունը միավորելու, մեկ կառույցի մեջ հավաքելու հավանականությունը։
Բոլորին է հայտնի, որ Մոնումենտում աչքի ընկնող շքեղությամբ առանձնատներ ունեն վարչապետ Կարեն Կարապետյանը, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, իսկ Մոնումենտից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին գտնվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի`Լիսկայի տունը:
Փոքրիկի մայրը` Ն. Խաչատրյանը, 5 երեխաների մայր է, երեխաներից երկուսը տևական ժամանակ է, ինչ հանձնված են սկեսրոջ խնամքին, ավագ տղան Երևանում է աշխատում, Նաիրայի խնամքին մահացած փոքրիկն էր ու 7-րդ դասարանում սովորող տղան: Ամուսինը ազատազրկման է դատապարտված:
Քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ վերոնշյալ անձինք ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներից պարբերաբար պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ:
Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի միջոցներով Երեւանի Իսակովի պողոտայում կառուցվեց Սուրբ Խաչ ռուսական ուղղափառ եկեղեցին։ «ՉԻ» տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը առանձնազրույց է ունեցել Արա Աբրահամյանի հետ՝ հորդորելով նրան ռուսական եկեղեցի կառուցելու փոխարեն Հայաստանում ներդրումներ կատարել։
Նա պաշտոնը ստանձնելու հայտարարագիր է ներկայացրել, ըստ որի` ունի երկու բնակարան, մեկ ավտոտնակ և MercedesBenzS 500 մակնիշի ավտոմեքենա:
Դատավորները չեն ուզում քննել իրենց կոլեգայի դեմ հարուցված գործը` Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահի, դատավորի, մարզի դատախազի, փաստաբան Չինարյանի եւ մյուսների գործով արդեն 3 դատավոր ինքնաբացարկ է հայտնել, այն ուղարկվել է Արաբկիրի դատարան:
Երեւանի քաղաքապետարանի ավագանու անդամները քաղաքական դեմքեր չեն, ընդամենը տեղական ինքնակառավարման մարմնի անդամներ են, որոնց գործը քաղաքային տնտեսությունը ճիշտ կառավարելն է (եթե, իհարկե, ունակ են դրան):
Նախօրեին ԱԱԾ-ի կողմից կաշառքի գործով ձերբակալված «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանը և մյուս պաշտոնյաները կալանավորվել են։ Մեր տեղեկություններով՝ «Վանաձոր» ՔԿՀ պետը իրավապահների, ավելի կոնկրետ՝ Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում է հայտնվել, ապա ձերբակալվել նրա հեռախոսների գաղտնալսման արդյունքում։
Կարեն Կարապետյանի կառավարությունը ոչ այս, ոչ էլ մյուս տարի չի կարողանալու ապահովել 5%-ոց աճ: Մյուս կողմից` Կարեն Կարապետյանն ակնհայտորեն հրաժարական տալու մտադրություն չունի, հակառակը` մտադիր է բարձրացնել իր քաղաքական կարգավիճակը, որովհետև 2018-ի ապրիլից` վարչապետը նաև պետության ղեկավարն է:
Մարզպետները իրենց դժգոհությունը ներկայացրել են վարչապետ Կարեն Կարապետյանին։ Նրանք ի մասնավորի ասել են. «Ինչ հարց, որ բարձրացնում ենք գյուղատնտեսության նախարարի մոտ, ոչ մի բանով չի օգնում, ոչ մի խնդրի լուծում չի տալիս։ Ընդհակառակը՝ մեզ է հրահանգում ռեսուրսներ ճարել ու ելք գտնել դրությունից դուրս գալու համար։ Նրա հետ հնարավոր չէ աշխատել այլեւս»։
Կառավարության հեղինակած «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքի նախագծի քննարկումները հասարակական մեծ աղմուկ են բարձրացրել: Այն դեռ Ազգային ժողովում չի քննարկվել, թեեւ նախատեսվում է, որ հոկտեմբերի 17-ին Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում կառավարության մշակած նախագծի շուրջ խորհրդարանական լսումներ հրավիրել:
«Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը չի բացառել, որ համայնքների խոշորացումից հետո իշխանությունները կանցնենմարզերի խոշորացման ծրագրին: