Գնդակը Ծառուկյան խմբակցության դաշտում է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․  «Հանրապետության նոր նախագահի ընտրությունների շուրջ զարգացումները կարող են հետաքրքիր ընթացք ստանալ: Երեկ գրել էինք, որ երկրի նախագահին հաջորդ տարվա ապրիլին ընտրելու է հայրենի խորհրդարանը: Եվ  ԱԺ-ում առաջին փուլով նախագահ ընտրելու համար անհրաժեշտ է, որ թեկնածուներից մեկի օգտին քվեարկեն պատգամավորների 3/4-ը, կամ նույնն է, թե 79 օրենսդիր:

Բայց ուշագրավն այն է, որ իշխող կոալիցիոն խմբակցությունները միասին խորհրդարանում ունեն 65 պատգամավոր, եւ իրենց թեկնածուին անցկացնելու համար անհրաժեշտ է լինելու եւս 14 պատգամավորի քվե:

Ինչպես հայտնի է` «Ելք» խմբակցությունն ունի 9 պատգամավոր, իսկ «Ծառուկյան» խմբակցությունը՝ 31: «Ելք» խմբակցությունը երեկ մեր հրապարակումից հետո հայտարարեց, որ մտադիր է նախագահի թեկնածու առաջադրել ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը, եւ որ այդ խնդրի շուրջ «Ծառուկյան» խմբակցության հետ առաջիկայում բանակցություններ կսկսեն:

Բայց եթե անգամ այս երկու ուժերը համաձայնության գան, այդ դեպքում նաեւ նրանց թեկնածուն առաջին փուլով չի ընտրվի, քանի որ նրանք էլ ունեն անհրաժեշտ 79-ի փոխարեն 40 մանդատ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս