Ի՞նչ է արել կամ անում դատախազությունը՝ համայնքապետերի ապօրինությունները բացահայտելու համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեկտեմբերի 9-ին` ՏԻՄ եւ ՏԿ մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ, Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտոնը եւ այն օգտագործում են անհասկանալի եւ անընդունելի եկամուտներ ունենալու համար` սկսած նրանից, որ տարբեր խորամանկություններով, տարբեր ձեւերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, որ անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ…»:

«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարց էր ուղղել` ի՞նչ է արել կամ անում դատախազությունը՝ համայնքապետերի ապօրինությունները բացահայտելու համար: «ՀՀ դատախազությանը հայտնի դարձող առերեւույթ հանցագործության մասին կոնկրետ տվյալներ պարունակող բոլոր տեղեկությունները ստուգվում են եւ արժանանում իրավական գնահատականի` առանց տարբերակում դնելու` դրանք առնչվո՞ւմ են համայնքապետերի, թե՞ այլ պաշտոնատար անձանց հնարավոր գործողություններին կամ անգործությանը»,- պատասխանել է դատախազը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031