
Ռուս սահմանապահները զանգվածաբար փակում են սահմանի ուղեկալները, ապամոնտաժում դիտարկման աշտարակները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է, որ հայ-թուրքական սահմանին գտնվող հայկական գյուղերի բնակիչները պատմում են, որ սահմանը հսկող ռուս սահմանապահները զանգվածաբար փակում են սահմանային ուղեկալները, ապամոնտաժում դիտարկման աշտարակները և ընդհանրապես դադարեցնում են սահմանի հսկողությունը:
«Գյուղացիների կարծիքով՝ դրա պատճառն այն է, որ Թուրքիան իր կողմում ուժեղացրել և արդիականացրել է սահմանի հսկողությունը, իսկ Ռուսաստանը չի ցանկանում սահմանի հսկողության վրա գումար ծախսել: Երևի այդ գումարը չկա էլ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: