
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հնարավոր է դադարեցնի բոյկոտը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, հնարավոր է, դադարեցնի բոյկոտը և մասնակցի ավագանու նիստերին:
Խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այս օրերին իրենք քննարկում են բոլոր հնարավոր սցենարները.
«Կառավարության պատասխանին շատ քիչ ժամանակ է մնացել։ Իհարկե, նիստերին մասնակցելը ևս սցենարներից մեկն է։
Մենք չենք պատրաստվում ավագանու նիստերը 4 տարի բոյկոտել։ Բայց պետք է հասկանանք՝ սպառե՞լ ենք բոլոր հնարավորությունները, թե՞ ոչ, և ի՞նչ դիրքորոշում է արտահայտում կառավարությունը մեր գրությունների վերաբերյալ։ Դրանից հետո արդեն հստակ կլինեն մեր հետագա անելիքները»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: