Սերժ Սարգսյանը բավականին բարդացնում է խաղը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ոչ մի պաշտոն նախատեսված ժամկետից դուրս թափուր չի մնա, և բոլոր, այսպես ասած, տեղերը կլրացվեն ժամանակին: Ո՞ր տեղը կլրացնի նախկին որևէ պաշտոնյա:

Սա, անշուշտ, նոր ինտրիգ է, ինչը վկայում է, որ Սերժ Սարգսյանը բավականին բարդացնում է խաղը, ինչն էլ իր հերթին խոսում է այն մասին, որ հանգուցալուծումը ամենայն հավանականությամբ լինելու է այլ, քան ապրիլին նրա բանալ վարչապետությունը:

Այս ամենով հանդերձ՝ հարցազրույցի ևս մեկ ուշագրավ, բայց արդեն ոչ բովանդակային դրվագն այն էր, որ Սարգսյանի հարցազրույցի հեռարձակումից մի քանի ժամ առաջ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց Հայաստանում ահաբեկությունների, ապակայունացնող գործողությունների, պետական պաշտոնյաների դեմ ոտնձգությունների նախապատրաստման գործընթաց բացահայտելու մասին, որի համար մեղադրվում է ոմն Ռ.Ք՝ ԱՄՆ-ում բնակվող, ԱՄՆ քաղաքացի, որի տվյալները փոխանցվել են ԱՄՆ իրավապահներին նրան ձերբակալելու համար:

Սարգսյանի հարցազրույցն, իհարկե, բովանդակային առումով որևէ կերպ չշոշափեց այս հանգամանքը, սակայն այդ համատեքստում ուշագրավ էր մի բան՝ որ ի տարբերություն Քննչական կոմիտեում և ոստիկանությունում նրա ունեցած ելույթներին մի քանի ամիս առաջ, այս անգամ Սերժ Սարգսյանն իրավապահների մասին խոսեց ոչ թե դիտողությունների և դժգոհության, այլ բարյացակամության տոնով՝ արձանագրելով, որ նրանք ամեն ինչ անում են իրավիճակը վերահսկելու և խնդիրները լուծելու համար»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս