Նախարարությունն իր ձեռքն է վերցնում մասնավոր հիվանդանոցները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ-ն երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը, որով, ըստ էության, առաջարկվում է ռազմական դրության դեպքում հիվանդանոցների կառավարումը հանձնել Առողջապահության նախարարությանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՀՀ առողջապահության փոխնախարար Լեւոն Հակոբյանից հետքարքրվեց. «Արդյոք մասնավոր հիվանդանոցների հետ քննարկում եղե՞լ է, ի՞նչ պատասխան եւ ի՞նչ արձագանք է եղել»:
Փոխնախարարը պատասխանել է`չեն քննարկել:
Այս երեւույթը դժգոհություն է առաջացրել ոչ միայն մասնավոր հիվանդանոցների սեփականատերերի մոտ, այլեւ մարզային ու համայնքային:
«Վարդանանց» ԲԿ սեփականատեր, առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանը թերթի հետ զրույցում ասել է, թե լավ կլիներ՝ իրենց հետ եւս քննարկեին, իրենք էլ իրենց կարծիքն արտահայտեին:
Նշենք, որ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ մտահոգված հարց բարձրացրեց, թե ինչպես են հոգալու մասնավոր հիվանդանոցների ծախսերը: Փոխնախարարը պարզաբանեց, թե մարդկանց բուժելուց հետո կտան»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: