Փակ նիստ. ՔՊ-ականներին խիստ նկատողություն է տրվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ` ԱԺ նիստերի ավարտից անմիջապես հետո, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները շտապել են ՔՊ կուսակցության կենտրոնական գրասենյակ, որտեղ խմբակցության դռնփակ նիստ են անցկացրել:
Թերթը տեղեկացավ, որ նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, նաեւ քննարկվել են կարգապահական, մասնավորապես` խմբակցության նիստերից բացակայելու հարցը: Բանն այն է, որ վերջերս 88 հոգանոց խմբակցությունից նիստերին մասնակցում է ամենաշատը 25-30 պատգամավոր, մյուսները առհասարակ խմբակցության նիստերին չեն գալիս:
Թերթը տեղեկացավ, որ նիստում բացակաների հարցը շատ խիստ է դրվել` ասելով, որ այլեւս պետք է բացակայելը բացառել, քանի որ նիստերի ընթացքում կարեւոր որոշումներ են կայացվում, եւ բոլորի ներկայությունը պարտադիր է: Ըստ այդմ, բացականերին շատ խիստ նկատողություն է տրվել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: