Հետաքրքիր զարգացումներ են ընթացել Մոսկվայի հետ հարաբերություններում` Նիկոլ-Էդմոն-ռուսական կողմ «եռանկյունով». «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ժամանակ առաջ հետաքրքիր զարգացումներ են ընթացել Մոսկվայի հետ հարաբերություններում` Նիկոլ-Էդմոն-ռուսական կողմ «եռանկյունով»:
Ռուսական կողմը ոչ մի կերպ չի մոռանում, որ Նիկոլ Փաշինյանը ոչ վաղ անցյալում ԵՏՄ-ից դուրս գալու որոշման նախագիծ էր ներկայացրել: Նիկոլը փորձել է ռուսներին բացատրել, որ իրենք դաշինքի մեջ են եղել երկու արեւմտյան ուժերի` «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների հետ, վերջիններս կտրուկ պահանջ են դրել, որ նման որոշում լինի, ինքն էլ ֆրակցիայի ղեկավար էր, ստիպված ընդառաջ է գնացել, հանդես եկել որպես հիմնական զեկուցող, որպեսզի «նրանք ավելի անկանխատեսելի ու սուր բաներ չխոսեն»:
Էդմոն Մարուքյանենք էլ իրենց հերթին են փորձել ռուսների առաջ պապից կաթոլիկ լինել նվիրվածության հարցում (հիշենք` անցած դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում նրանք իրենց ծրագրից հանել էին ԵՏՄ-ից դուրս գալու դրույթը), ապա փորձել այդ որոշման նախագիծը «գցել» Նիկոլի «ջեբը», թե, որպես ֆրակցիայի ղեկավար, ինքն էր նախաձեռնող-ներկայացնող-թեզեր առաջադրողը, անգամ շատ ավելի անհարկի, քան նախագծում կար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: