Գովազդ դնեմ Ֆեյսբուքում. որոշ էջեր մշտական «ռասկրուտկա»-ի տակ են. Ով է կոորդինացնում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Պարբերաբար բոլորս ականատես ենք լինում, թե ինչպես է իշխանության այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի՝ նախարարի, պատգամավորի կամ այլ առանցքային չինովնիկի ֆեյսբուքյան պաշտոնական էջը կամ որեւէ PR-ային նյութ դրվում գովազդի տակ, ընդ որում՝ հաճախ բավականին երկար ժամանակով։

Այս ամենը բավականին լուրջ ծախսեր է ենթադրում։ Այս թեմայի հետ կապված՝ «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, ըստ որի, իշխանական ուժը «քեշով» որոշակի գումար է տրամադրում, որպեսզի ֆեյսբուքյան էջերը մշտական «ռասկրուտկա»-ի տակ լինեն։

Ավելին՝ իշխանությունները հատուկ ընտրված կադրեր ունեն՝ մի ամբողջ ջոկատ, որոնք ֆեյսբուքյան «վարպետներ» են եւ տիրապետում են ամեն մի մանրուքի. հենց նրանց միջոցով էլ իշխանությունները կազմակերպում են իրենց համար անցանկալի եւ ակտիվ քննադատող օգտատերերի էջերի «բլոկման» աշխատանքները, անցանկալի նյութերի ներքո հայհոյանքները, ցանկալիների ակտիվ տարածումն ու գովերգումը։

Տեղեկությունների համաձայն՝ այս ամբողջ աշխատանքը կոորդինացնում է ՀՀ իշխանության ամենավերին էշելոններում գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031