«Կզբաղվեն իրավապահները. Բաբլոյանը պետք է հրավիրվի՝ բացատրություն տալու». Վարչապետի մամուլի խոսնակ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությանը:

«Պարոն Բաբլոյանի հայտարարությամբ պետք է զբաղվեն իրավապահ մարմիններն ու հետաքննեն, թե այդ ի՞նչ խախտում է թույլ տվել: Դրա համար թերևս պարոն Բաբլոյանը պետք է հրավիրվի՝ բացատրություններ տալու»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

Արա Բաբլոյանը երեկ հայտարարել էր, որ ինքը չի խախտել Սահմանադրություն, օրենք և չի կարող պատասխան տալ, թե ինչու է Գագիկ Հարությունյանը շուտ դիմում գրել։ «Ես կարող եմ մի հարցի շուրջ պատասխան տալ, եթե այդ հարցը կհայտնաբերեն ու կբարձրաձայնեն, որ ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ. այդտեղ ես թույլ եմ տվել խախտում…»,- ասել էր Բաբլոյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031