Իրավապահները շատերի անձնագրերն են վերցրել, այդ թվում «5-րդ ալիք»-ի սեփականատիրոջ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իրավապահները ոչ միայն Սերժ Սարգսյանի անձնագիրն են վերցրել՝ խոչընդոտելով Հայաստանից նրա մեկնումը որեւէ երկիր, այլեւ շատ այլ անձանց, ում մեղադրանքներ են առաջադրվել, եւ ովքեր ներգրավված են դատական ինչ-ինչ գործընթացներում։

Բոլոր այդ գործերը կարող են երկար տարիներ տեւել, եւ մարդիկ զրկվել են իրենց բիզնեսի կամ անձնական գործերով Հայաստանից մեկնելու հնարավորությունից։ Հայաստանից բացակայելու հնարավորությունից զրկվել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի մերձավորներից մեկը՝ Հ 5 հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը, ով բիզնեսներ ունի Ռուսաստանում։ Իսկ ընտանիքը, որն ապրում է Մոսկվայում, ստիպված է ողջ տարին անցկացնել ինքնաթիռներում եւ պարբերաբար գալ Հայաստան՝ հոր հետ հանդիպելու համար»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս