«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունից տպավորություն է ստեղծվում, որ որոշել է չմեծացնել «աբիժնիկների» բանակը եւ բոլոր հեռացվածներին ինչ-որ գործ է տալիս։
«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի երեկվա հարցազրույցից հետո Փաշինյանն էլ ավելի է զայրացել ու անհանգստացել:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով սեպտեմբերի 23-ին կայանալիք նյույորքյան հանդիպումից առաջ սահմանին կրկին լարված իրավիճակ է:
Գառներ-ոչխարներ` կաշառքով` արտահանել է մինչեւ Կատար: Ապօրինի այս գործի գլխին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մորաքրոջ տղան է եղել` Հովհաննես Մկրտչյանը:
Ինչպես հայտնի է, Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել ԱԺ որոշման նախագիծը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին:
Կմասնակցի՞ ի վերջո Պուտինը Երեւանում կայանալիք ԵՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին թե՞ ոչ:
Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն իր համար նոր ներքին օրակարգ ունի, ըստ որի, առաջիկայում իր համար, որպես պահեստային ու բուֆերային տարբերակ, կստեղծի ընդգծված արեւմտյան արժեքների դավանող եւ բացահայտ եվրոպական գաղափարներ կրող մի նոր քաղաքական կուսակցություն։
«Արցախը պատրաստվում է 2020 թվականի մարտի վերջին կայանալիք համապետական ընտրություններին։
Երեկ Նիկոլ Փաշինյանը նշանակեց ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ:
Նիկոլ Փաշինյանի հետ խնդիրներ ունեն ոչ միայն կառավարության անդամները, այլեւ պատգամավորները։
«ՍԴ-ն պետք է գործի Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում եւ պետք է չշեղվի»: Շեղվե՞լ են։ «Չէի ասի, որ բոլոր գործերով կամ բոլոր առումներով։ Շեղվել են վերջին գործով, եւ մի քանի դատավորների մոտ առկա են գործին մասնակցելու անհնարինության հիմքեր, եւ դրանց չքննարկումը դատարանի կողմից անվստահություն է առաջացրել ՍԴ-ի նկատմամբ»:
Ակնհայտ էր, որ ի սկզբանե ԼՀԿ-ն Փաշինյանի հետ գործարքի էր գնացել, սա երևում էր և քարոզարշավի, և հետընտրական զարգացումների ժամանակ։ Մենք դիրքավորված արմատական ընդդիմություն հենց սկզբից ԱԺ-ում չենք ունեցել։ Ավելին, եթե ԲՀԿ-ին հաջողվում է պահպանել սեփական քաղաքական ինքնավարությունը, ապա ԼՀԿ-ն ամբողջությամբ դարձել է Փաշինյանի երկրորդ ձեռքը ԱԺ-ում։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 13-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան են դիմել Պարույր Հայրիկյանը եւ եւս 7 անձ ու պահանջում են, որպեսզի դատարանը Երեւան քաղաքապետարանին պարտավորեցնի հողամասը նախկին վիճակին բերել:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ խղճին է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահը: 2,5 տարի է անցել նրա մահվանից, մինչեւ օրս ՀՀ քննչական կոմիտեն քննում է, թե ում էր ձեռնտու այդպիսի հիվանդություններով մարդուն կանալքի տակ պահել ու մահվան դուռը հասցնել:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի պաշտոնանկություններից հետո շրջանառվում էին հավանական ու անհավանական անուններ՝ որպես այդ պաշտոնների հավակնորդներ:
«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ամենից շատ օգտվեց ՀԱԿ-ը։ Քաղաքական թատերաբեմից հեռացած այս ուժը վերակենդանացավ ու Փաշինյանի իշխանությունում թելադրողի դեր ստանձնեց։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Լուսավոր Հայաստանի» եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ պայմանավորվածություն կա «պասերով» խաղալու։ Էդմոնի բոլոր ընդդիմադիր քայլերը «խոսացած» են` Արման Բաբաջանյանին «հրաժեշտ» տալու, մանդատը հետ վերցնելուց մինչեւ ուժային կառույցների ղեկավարների մասին օրինագիծ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգություններ էին սկսվել: Պատճառը կառավարության նախաձեռնած օրինագիծն էր, որը միտված է քրեական ենթամշակույթը քրեականացնելուն, եւ կալանավորները որոշել էին բունտ անել՝ ի պաշտպանություն «զոն նայողների»:
Չգիտե՞ր Արսեն Թորոսյանն այս մասին. դժվար թե: Նա իմանալով գեներալ Մանվելի օգնականի եղբորը պաշտոն «տվեց»: Իսկ Մեսրոպ Մանուկյանն էլ վարչապետի դեմ ակցիաներ է կազմակերպում»։
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության նիստին մասնակցածները չեն ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները: Նիկոլ Փաշինյանը եղել է բավականին նյարդային, հասկացրել է, որ կադրային հարցերն իրենց հետ չի պատրաստվում քննարկել, սակայն ասել է, որ Վիլեն Գաբրիելյանը ոստիկանապետ չի նշանակվելու.
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, կառավարության նիստի ժամանակ, վարչապետը ներկայացրեց ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներին․ ԱԱԾ-ում՝ Էդուարդ Մարտիրոսյան, ոստիկանությունում՝ Արման Սարգսյան։
«Հրապարակ» թերթը գրում է. «Վենետիկի հանձնաժողովի չորս անդամները, որոնք Հայաստանում էին այն օրը, երբ ԱԺ մեծամասնությունն սկսեց ՍԴ-ի դեմ դեմարշի նոր փուլը՝ հայտարարելով, որ սկսում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց, Հայաստան են ժամանել ոչ թե ՍԴ-ի` Վենետիկի հանձնաժողովի դիմումի հետքերով, այլ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից իրենց ուղարկված դատական բարեփոխումների փաթեթի:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԱԾ-ն Գլխավոր դատախազության դատախազ Լեւոն Կարապետյանին գրավի դիմաց ազատ է արձակել: Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն մեղադրանք էր առաջադրել կաշառք վերցնելու վերաբերյալ:
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին տասնօրյակում Արցախում բավականին նկատելի կերպով ակտիվացել է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որի ներկայացուցիչները ընտրություններին ընդառաջ հրապարակային հայտարարություններ են հնչեցնում։
«Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տասնյակից ավելի դատավորների դեմ կարգապահական վարույթ է սկսել: Սակայն նկատեք, որ նախարարությունը գաղտնի է պահում, թե վարույթները կոնկրետ ում դեմ են հարուցվել:
«Ռուսական նորաստեղծ «Ազիմուտ» ավիաընկերությունը մտադիր է Հայաստանում ստեղծել տեխնիկական բազա: «Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը վերջին շրջանում խիստ զբաղված է այդ ընկերությունը Հայաստան բերելու գործընթացով:
Մեր տեղեկություններով` իշխանությունը ծրագրել է այդ ամենը ներկայացնելուց հետո փակ գաղտնի քվերակություն կազմակերպել` Հրայր Թովմասյանին հեռացնելու հարցով: Իշխանությունները երկու կարգապահական գործ են գտել:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ճանապարհատրանսպորտային պատահարների քանակն այս տարի, նախորդ տարվա համեմատ, գերթե կրկնակի ավելացել է: ՃՈ պատասխանատուները ավտովթարների հիմնական պատճառը ավտոպարկի ավելացումն են համարում:Եւ այս ֆոնին ՃՈ պետ Եգոր Կարապետյանը գոհ է խորհրդարանում առաջին ընթերցում անցած, իրենց ոլորտին առնչվող նախագծից, որը շատերի կողմից «գործ տալու» օրինագիծ որակվեց:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հաջորդ քառօրյային կհայտարարվի Ամուլսարի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։ «Իմ քայլը» խմբակցությունը խորամանկ քայլ է արել, սկզբում չեն միացել նախաձեռնությանը, երբ արդեն հավաքվել է պահանջվող 33 ստորագրությունը՝ ԲՀԿ-ից եւ ԼՀԿ-ից, եւ ձեւաթուղթը ներկայացվել է ԱԺ նախագահին, խմբակցության ղեկավարը հայտնել է, որ իրենք եւս միանում են։
«Հրապարակ» թերթը գրում է. «Վալերի Օսիպյանի հրաժարականը որքան էլ սպասված, սակայն անակնկալ էր բոլորի համար, քանի որ դեռեւս սեպտեմբերի 13-ին Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Օսիպյանին հոկտեմբերի 24-31-ը ԱՄՆ գործուղելու մասին։