
Կառավարության աշխատակիցներին պարտադրում են համալրել «ֆեյքերի ֆաբրիկան». նրանք հունից դուրս են եկել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հրաժարականն էլ ավելի է սրել կառավարության կուլիսներում տիրող իրավիճակը: Մեր տեղեկություններով, բոլորին հրահանգվել է կազմ-պատրաստ լինել ու սոցիալական հարթակում չխնայել ոչ մեկին, լրջորեն զբաղվել վարչապետի օր օրի նվազող վարկանիշի պահպանման հարցով: Այլապես դա կարժենա անգամ աշխատանքից հեռացում:
Կեղծ եւ իրական օգտատերերը պետք է սկսեն վարչապետի քայլերը փառաբանել, բայց ամենակարեւորը` բոլոր հնարավոր ձեւերով չեզոքացնել ընդդիմախոսներին, նրանց սեւացնել, հիշեցնել, թե ով էին մինչեւ հեղափոխությունը:
Այս ամենը սկսել է կառավարության աշխատակիցներին հունից հանել, քանի որ նրանց պարտադրում են համալրել «ֆեյքերի ֆաբրիկան» եւ դառնալ վահան Փաշինյանի ու ընդդիմադիրների միջեւ: Ոմանք հակադիր ճամբարներում ունեն ընկերներ, ծանոթներ ու չեն ցանկանում սոցիալական հարթակում դառնալ վարչապետի քարոզչական խամաճիկը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: