Արտառոց դեպք՝ Աջափնյակի գեղագիտական դաստիարակության կենտրոնում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Աջափնյակ վարչական շրջանի գեղագիտական դաստիարակության կենտրոնում:

«Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն՝ գեղագիտական կենտրոնում գտնվող քաղաքացիները ականատես են եղել, թե ինչպես են ոստիկանության մի խումբ աշխատակիցներ ներխուժել գեղագիտական կենտրոն եւ որոշ աշխատակիցների տարել իրենց հետ ոստիկանության Մաշտոցի բաժին: Երբ տարածքում գտնվող քաղաքացիները հետաքրքրվել են, թե ինչու են ոստիկանները եկել եւ ինչու են աշխատակիցներին տանում, կենտրոնի ներկայացուցիչները ասել են, թե ապակի կոտրվելու պատճառով:

Թերթը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից փորձեց հետաքրքրվել, թե ինչու են աշխատակիցներին բերման ենթարկել: Ի պատասխան՝ ոստիկանությունից հայտնեցին, որ տարել են պարզաբանումներ ստանալու համար: Իսկ թե ինչի շուրջ պարզաբանումներ ստանալու, ոստիկանությունից չմանրամասնեցին: Մեզ հասած լուրերի համաձայն՝ իրավապահները որոշակի կոռուպցիոն գործարքների մասով կասկածներ ունեն, եւ պարզաբանումները հենց դրան են առնչվում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031