«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում սկսել են մտահոգվել իրենց իսկ «եփած բորշչից»: «Իմ քայլի» հեղինակած նախագծով, ըստ որի, պետք է հանրաքվեով կարողանան չեզոքացնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, եւ ՍԴ-ն իրենցով անել, միայն առաջին հայացքից է իմքայլականների համար այդքան բաղձալի:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը Հրայր Թովմասյանին չեզոքացնելու ճանապարհին երեկ հանգեց սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը։ Սակայն եթե անգամ հաջողվի շրջանցել Սահմանադրական դատարանի համաձայնությունը, այնուամենայնիվ, Սահմանադրությունն ինքնապաշտպանության եւս մեկ մեխանիզմ է սահմանել, որը շրջանցել չի հաջողվի։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՍԴ-ին առնչվող օրենքի նոր փաթեթը «կենաց-մահու» կռիվ է դարձել իշխանությունների համար: «Իմքայլական» բոլոր պատգամավորները հատ-հատ մշակվել են. Բադասյանը թրեյնինգներ է անցկացրել նրանց հետ` «հետքայլի տեղ չունենք` за нами Москва» բովանդակությամբ: «Իմքայլականներին» հանրամատչելի բացատրվել է, որ եթե օրինագծի տակ չստորագրեն եւ չքվեարկեն, կհամարվեն դավաճան: Մոտիվացիան բացատրվել է առաջին հերթին հնի ու նորի, ապա նոր միայն Հրայրից, որպես «խանգարող հանգամանք», ազատվելու, եւ ոչ սահմանադրությունը ցանկացած տեղից «խուզելու» իրենց իրական մտահոգությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Փետրվարի 5-ի առավոտյան Իսակով պողոտայում վթարի ենթարկված 99 համարի երթուղայինի վարորդը հարբած չի եղել: Ինչպես հայտնի է, այդ օրը՝ վթարից հետո, Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը շտապեց հայտարարություն տարածել, թե 99 երթուղու վարորդը հարբած վիճակում վթարի է ենթարկվել Իսակով պողոտայում, առավոտյան «դիսպետչերական» կետում պարտադիր գրանցում չի անցել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովը երեկ ընդունեց Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը՝ 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ ձայներով: Ինչպես հայտնի է, Սահմանադրությունում փոփոխությունների նախագծով պատգամավորներն առաջարկում են դադարեցնել մինչեւ 2018-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը: Իսկ ի՞նչ է սպասվում երեկվա որոշումից հետո: Այժմ այս որոշմանը պետք է համապատասխան գործընթացներ հետեւեն, այդ թվում՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ թոհուբոհի մեջ աննկատ չմնաց ԲՀԿ-ականների խորամանկ տրյուկը։ Նրանք, ի տարբերություն ԼՀԿ-ի, բավականին զուսպ էին իշխանություններին քննադատելու հարցում, եւ երբ եկավ ելույթների պահը, ԱԺ դահլիճում մարդ չմնաց՝ գնացին Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման, իսկ երբ վերադարձան, ելույթների հերթագրումն ավարտվել էր։
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակներում, դեռ «արջին» չսպանած, կիսում են նրա մորթին, որոշում, թե ովքեր են դառնալու ապագա ՍԴ դատավորներ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում ծանր մթնոլորտ էր։ Իմքայլականները, որոշները առանց պատշաճ հագուկապի՝ ջինսով, բոթասներով ու սվիտերներով, այլայլված աջուձախ էին վազում, ներսուդուրս անում, պատերի տակ փսփսում։ Ակնհայտ էր, որ ինչ-որ դավադրության են պատրաստվում՝ քաջ գիտակցելով կամ որոշներն առհասարակ չգիտակցելով, որ դրանով դեմ են գնալու իրենց խղճին, բարոյականությանը, պետությանն ու Սահմանադրությանը։ Նրանց դեմքերին նայելով այնպիսի տպավորություն կարելի էր սանալ, որ մեր աչքի առջև դահիճներ են անցուդարձ անում, որոնք մի քանի ժամ անց պատրաստվում են գլխատման, պարզապես զենքի տեսակն են ընտրում։ Իսկ գլխատման է ենթարկվելու ՀՀ մայր օրենքը՝ Սահմանադրությունը։
«Փաստ» թերթը գրում է. «Սահմանդրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ օրակարգային հարց։ Եվ չնայած իշխանական պատգամավորները հայտարարում են, թե ՍԴ ճգնաժամ գոյություն ունի, սակայն իրականում այդ ճգնաժամը արհեստականորեն է առաջ եկել Փաշինյանի նախաձեռնած քայլերի արդյունքում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօրվանից մեկնարկում է Արցախի նախագահական ընտրությունների առաջադրման փուլը։ Չնայած քարոզարշավի մեկնարկը դեռ տրված չէ, բայց Արցախը վաղուց նախընտրական փուլում է։ Արայիկ Հարությունյանը վստահ է, որ հաղթելու է, չնայած նրան, որ շատերը 2-րդ փուլ են կանխատեսում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի Լեոյի 54 հասցեի շինարարական աշխատանքների հետեւանքով 200 տարվա պատմություն ունեցող շենքը, որն ընդգրկված է հուշարձանների պահպանության ցանկում, քանդվում է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Լեոյի 54 հասցեում գտնվող Հիդրոմետ ծառայության նախկին շենքը վերածվելու է հյուրանոցի:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում այս օրերին խուճապային իրավիճակ է: Բանն այն է, որ իրենց խմբակցության բերած նոր օրենքի նախագիծը՝ «ԱԺ կանոնակարգում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որն, ի դեպ, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի «մտքի գոհարն» է, իսկական խառնաշփոթ է առաջացրել խմբակցությունում: Պատգամավորները տեղյակ չեն՝ ինչ է փոխվելու, ինչի մասին է այն, բայց գիտեն, որ այն կարեւոր է իրենց իշխանության համար, քանի որ կարող է հիմք հանդիսանալ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները շարունակում են ուժային կառույցների հետ լուրջ փոփոխություններ իրականացնել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ձերբակալվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, ով օրեր առաջ հերքում էր մեր տեղեկությունները, թե իր հետ կապված քրեական գործ է քննվում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը կայացած Նիկոլ Փաշինյան-Արմեն Սարգսյան հանդիպումն անցել է բավականին ծանր մթնոլորտում: Չնայած տարածված հաղորդագրության անշառ տեքստին, Արմեն Սարգսյանն առանց ավելորդ «սեթեւեթանքի» Փաշինյանին ասել է` նման հակասահմանադրական օրենք պատրաստ չեմ վավերացնել՝ հետագայում խնդիրներ կարող են լինել, եւ հորդորել է հետ կանգնել այդ նախաձեռնությունից, որովհետեւ միջազգային կառույցներից լուրջ ահազանգեր են ստանում, այդ թվում եւ` ուղիղ զգուշացումներ, որ ինստիտուտների նկատմամբ նման մոտեցումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ Հայաստանի համար:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փախանցմամբ` ԵԽԽՎ համազեկուցողներ-ԵԽԽՎ հայկական պատվիրակություն հանդիպման ժամանակ, երբ քննարկվել է կառավարություն-ՍԴ լարվածությունը, լուրջ զրույց է ընթացել նաեւ Հայաստանում ատելության խոսքի մասին:
«ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է օրենսդրական մեծ փաթեթ, որով նախատեսվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգ։
«Արդեն մեկ տարի է, ինչ ձգվում է աղի վաճառքով զբաղվող «Սոլտեքս» եւ ««Ավանի աղի կոմբինատ» ընկերությունների միջեւ պայքարը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սոլտեքս» ընկերությունը իր կասկածներն է ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին այն մասին, որ «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունը ոչ հավաստի տեղեկություն է ներկայացնում իր արդյունահանման ծավալների վերաբերյալ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նույնիսկ նախկին «ատելի» իշխանությունների ժամանակ ընդդիմությունն այսքան կաշկանդված չի եղել, ինչքան հիմա։ Թվում է, թե ոչինչ չի խանգարում խորհրդարանական ընդդիմությանը՝ կասեցնել Սահմանադրական դատարանի դեմ իշխանությունների հայտարարած պատերազմը, որի վերջին հուժկու հարձակման ականատեսը կլինենք մոտ օրերս՝ Վահագն Հովակիմյանի հայտնի նախագծերի ընդունմամբ։
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել է, թե «ՀՀ քաղաքացին մեր առջեւ պահանջ է դնում…», մնացյալը կարեւոր չէ: Երեկ ողջ օրը այս ձեւակերպումը քննադատության եւ հեգնանքի պատճառ էր դարձել սոցցանցերում, նույնիսկ գնահատականներ էին հնչում, թե սա հերթական «բլթոցն» է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Հրապարակը» տեղեկություն ուներ, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 31-ի կարգադրությամբ մայթերի սալիկապատման համար նախատեսվող գումարն ուղղել է Կենտրոն թաղապետարանի շենքի վերանորոգմանը։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, Հայկ Մարությանի ընկեր Ավետ Պողոսյանը, հարցը լսելով, ասել էր, որ հեռախոսով հարցերի չի պատասխանում՝ առաջարկել էր ուղղել գրավոր։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 30-ին ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ավագյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, որը նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի որդին է, Խաչիկ Արմենի Գասպարյանը և Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: Վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը` նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ ԿԳՄՍ փոխնախարար Արեւիկ Անափիոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Աշխատակազմում խոսում են, թե նա վերապատրաստման է մեկնում ԱՄՆ, սակայն դրանով քողարկում են իրական պատճառները, քանի որ ընդամենը ամիսուկես առաջ՝ դեկտեմբերի 27-ին, աշխատանքից ազատվեց մյուս փոխնախարարը՝ Լուսինե Առաքելյանը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե Վահագն Հովակիմյանի առաջարկած նախագծով ԱԺ արտահերթ նիստը կայանա, ի՞նչ է անելու ԼՀԿ-ն՝ հարցրինք ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանին։ «Ակտիվորեն մասնակցելու ենք` հասկանալու, թե ինչ է ուզում անել իշխանությունը»: Ինքնին հասկանալի է` ինչ է «ուզում»։ «Մենք մեր հարցերը կուղղենք զեկուցողին, հուսով եմ` զեկուցողը կպատասխանի, որից հետո որոշում կկայացնենք, թե ինչ ենք անում»:
«Էրեբունի պլազա» հյուրանոց զենքով ներխուժման գործով կալանավորված Արթուր Թորոսյանը դեռեւս ցուցմունք չի տվել, այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց վերջինիս պաշտպան էդուարդ Աղաջանյանը՝ նշելով, որ նրա մասով նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն.
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Փետրվարի 3-ին եվրոպական Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն Հայաստանի սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ թուլացնել լարվածությունը՝ հանուն Սահմանադրության բնականոն աշխատանքի: Դրանից առաջ էլ ԵԽԽՎ-ն էր խրատական հայտարարություն տարածել:
«Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի թնջուկը գնալով ավելի է խճճվում. իշխանությունները փորձում են հստակեցում մտցնել խնդրի հետ կապված, սակայն իրականում այդ ամենը հիշեցնում է հավերժական տեղապտույտ: «Փաստ» թերթի հետ զրույցում սահմանադրական իրավունքի մի շարք փորձագետներ տեսակետ են հայտնել, ըստ որի, որքան էլ իշխանությունները Սահմանադրության փոփոխության հարցում ունեն շտապողականություն, այնուամենայնիվ, սահմանադրական փոփոխությունների իրականացման գործընթացը տրամաբանորեն կտեւի մոտ մեկ տարի։
«Փաստ» թերթի տեղեկություններով, ռուսական ուժային կառույցներին կից աշխատող վերլուծական կետրոններում հանձնարարություն է իջեցվել առավել հանգամանալից հետեւել հայաստանյան քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումներին եւ կանխատեսել ՀՀ-ում առաջիկա 2-3 ամսվա հնարավոր ներքաղաքական զարգացումների սցենարները, ինչպես նաեւ այդ սցենարներին համապատասխան հնարավոր ներքաղաքական զարգացումներն ու վերադասավորումները:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 3-ին Եվրոպական Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջինի Բուքիքիոն Հայաստանի սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ թուլացնել լարվածությունը՝ հանուն Սահմանադրության բնականոն աշխատանքի։
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ մինչեւ հունվարի 30-ը՝ Վահրամ Ավագյանի մահվան օրը, 2019 թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ պաշտպանության նախարարության թեժ գիծ ահազանգ է եղել մի քաղաքացու կողմից, ինչը ՊՆ-ում ընդունել են որպես հաղորդում հանցագործության մասին։