«Ժողովուրդ» թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում «Այո»-ի մարտավարությունից: «Մեր տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին արդեն հրահանգել են, որպեսզի, նախընտրական բուկլետները ձեռքներին, շրջեն բոլոր վայրերում, տներում ու ակտիվ քարոզչություն իրականացնեն:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վրաստանը հայկական կոնյակի մուտքը Ռուսաստան խոչընդոտելու նոր ձեւ է գտել՝ կանգնեցնում է տարանցիկ բեռները լաբորատոր ստուգումներ կատարելու պատրվակով: 1990-ականների սկզբի իրավական «բեսպրեդելը» վերադառնում է:
«Փաստ» թերթը գրում է. «Սիրիական Իդլիբի շուրջ կրկին ծայր առած ռուս-թուրքական հակադրությունը չի հանգուցալուծվում: Կողմերը շարունակում են միմյանց մեղադրել անցած տարեվերջին Սոչիում կայացած պայմանավորվածությունների խախտման մեջ: Իսկ ոչ վաղ անցյալի փորձը հուշում է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածության ցանկացած դրսեւորում այս կամ այն կերպ իր արտահայտությունն է գտնում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր գործողություններում:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում այսօր դիմակների դեֆիցիտ է, պահեստներն էլ դատարկ են: Իսկ ինչո՞ւ է այդպիսի իրավիճակ ստեղծվել, եւ ո՞վ է պատասխանատուն: Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանը միացել էր միջազգային ակցիային եւ դիմակներ ուղարկել մեր բարեկամ երկիր Չինաստան՝ որպես օգնություն:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Իմ քայլը» շոկի մեջ էր, իշխող ուժը 3 մլն դրամ է հատկացրել լոգոյի համար, որը, պարզվեց, կրկնօրինակ է՝ ոչնչով չի տարբերվում 1991 թ․ հանրաքվեի լոգոյից։ «Անհարմար բան ստացվեց»,- ընկճված ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անցյալ շաբաթ Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության է հրավիրել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որը ՀՔԾ-ում «կռիվ է տվել»: Բանն այն է որ ՀՔԾ-ն Ալիկ Սարգսյանին հրավիրել է եւ առաջարկել` արդյոք համաձայն է, որպեսզի վաղեմության ժամկետի հիմքով կարճվի իր նկատմամբ հարուցված քրեական գործը:
«Փաստ» թերթը գրում է. «Երբ համադրում ես Նիկոլ Փաշինյանի տարբեր ելույթները, այնպիսի տպավորություն է, որ մեր երկրում շուրջբոլորը կա՛մ հանցագործներ են, կա՛մ հակապետական տարրեր, կա՛մ դավաճաններ: Մենք մեր իսկ հասարակության ներսում զբաղված ենք միմյանց պիտակավորելով, ամենուր դավաճանների ստվեր տեսնելով, պառակտումով՝ այն դեպքում, երբ մեր դեմ աշխատում են արտաքին թշնամիները, ընդ որում՝ բացառիկ միասնականությամբ: Մյուս կողմից՝ փաստացի մեկ-երկու գործից զատ առ այսօր չկա որեւէ առարկայական ապացույց վերոնշյալ ծանր մեղադրանքների առումով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը նախատեսում է մարտի 20-ից երեք ամսով զորահավաք անցկացնել։ Օրերս հանրային քննարկման է ներկայացվել «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» որոշման նախագիծը, համաձայն որի՝ առաջարկվում է վարժական հավաքներին ներգրավել 374 քաղաքացու, որոնցից 233-ը` շարքային կազմի, 44-ը` ենթասպայական, 97-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
«Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ընտրական հանձնաժողովների ձեւավորման հարցում։ Ինչպես հայտնի է, հանրաքվեի ժամանակ ընտրական հանձնաժողովները ձեւավորվում են հետեւյալ սկզբունքով. 2-ական անդամ առաջադրում են «այո»-ի ու «ոչ»-ի նախընտրական շտաբները կամ ներկայացուցիչները, այլ կերպ ասած՝ քարոզչության կողմերը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արթուր Վանեցյանը, մեր տեղեկություններով, զբաղված է ակտիվ կուսակցաշինական աշխատանքով։ Կուսակցությունը դեռ չկա, բայց կուսակցության կմախքն արդեն գծագրվում է։ Նա ամեն օր մեծ թվով մարդկանց է հանդիպում, որոնք ուզում են անդամագրվել իր կուսակցությանը։ Նրանց թվում են ե՛ւ մտավորականներ, ե՛ւ նախկին ու ներկա պաշտոնյաներ, տարբեր մասնագիտությունների տեր անձինք, որոնց անուններն առայժմ չեն հրապարակում։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ-ն ակտիվ լծվել է «այո»-ի քարոզարշավին։ Երեկ, օրինակ, Սասուն Միքայելյանը, Անդրանիկ Քոչարյանը, Լեդի Հակոբն այցելել են Թալին։ Նախապես որոշել են, որ չհայտարարեն այցի բուն նպատակը։ Դա էր պատճառը, որ Թալինի ԵԿՄ-ականները տարբեր մեկնաբանություններ տվեցին այցին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրան-Հայաստան օդային հաղորդակցության սահմանափակմանը նախորդած օրերին Իրանից Երեւան իրականացվել է 2 թռիչք։ Օդանավերից առաջինում եղել է 74 ուղեւոր, երկրորդում՝ 79։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից ստուգվել են բոլոր ուղեւորները, նրանց նկատմամբ լրացվել են հասցեական քարտեր։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը փետրվարի 11- ին հայտարարություն արեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին եւ ասաց, որ այսուհետ որպես անկախ պատգամավոր է հանդես գալու: Պատճառը նա չբացատրեց, միայն գրեց. «Բազմաթիվ իրադարձություններ, վերջին տարիների ընթացքում գոյացնելով մի իրավիճակ, որն անպայման պետք է փոխվեր, ստիպեցին վերջապես կայացնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու որոշում»:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ընտրական օրենսգիրքը նախատեսում է ընտրությունների եւ հանրաքվեների ժամանակ ընտրատեղամասերում տեսախցիկների կիրառում՝ առցանց դիտարկման միջոցով թափանցիկությունը բարձրացնելու համար: Սակայն, «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները քննարկում են սահմանադրական հանրաքվեն առանց տեսախցիկների եւ օնլայն հեռարձակման անցկացնելու տարբերակը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Իմ քայլի» էլիտան առավոտից ոտքի վրա էր. դրամահավաքի գործընթացն ամբողջովին կլանել էր ակտիվին: Ճի՞շտ է, որ բոլոր գործարարներին, հանքարդյունաբերողներին իմքայլականները, այդ թվում եւ կառավարության աշխատակազմից, հորդորել են ակտիվ մասնակցել դրամահավաքին՝ հարցրինք «Իմ քայլից» Հրաչ Հակոբյանին։ «Ո՞վ է ասում, անունը տվեք, հիմա լիքը բան են ասելու էս ընթացքում»:
«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուժեղացնել ազգային անվտանգության ծառայության գաղտնալսում իրականացնող ստորաբաժանման աշխատանքներն ու զգալիորեն ավելացնել այդ գործով զբաղվողների քանակը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում կադրային զտում է, եւ կոմիտեի նորանշանակ ղեկավար Սուրեն Թովմասյանը լծվել է հին կադրերից ազատվելու գործին: Սակայն թերթին հայտնի դարձավ, որ ներկայիս ղեկավարն այս ընթացքում փորձում է ձերբազատվել ոչ միայն Սարհատ Պետրոսյանի կադրերից, այլեւ նրանցից, որոնք տասնյակ տարիներ աշխատել են այս համակարգում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 22-ին Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունեց քրեական ենթամշակույթին հարող անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը: Օրենքի ընդունումից հետո նկատում ենք, որ ոստիկանության դիմակավորված աշխատակիցները քրեական ենթամշակույթ կրող անձանց են բերման ենթարկում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ «Դվին» ռեստորանում «Այո»-ի շտաբը կազմակերպել էր դրամահավաք-երեկո՝ Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ծախսերը հոգալու նպատակով: Արդյունքում հավաքվեց 205 մլն դրամից ավել գումար՝ առանց բանկային փոխանցումները հաշվարկելու: Թերթի տեղեկություններով՝ դրամահավաքին հիմնականում ներկա են եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, այլ կուսակցություններից գործընկերներ, աջակիցներ։
«Փաստ» թերթը գրում է. «Ֆինանսների նախարարության գնումների համակարգում Էջմիածնի քաղաքապետարանը ներկայացրել է 2020 թվականի իր գնումների պլանը, որն, ի դեպ, ներկայացման առաջին օրվանից ի վեր փոփոխվել է արդեն չորրորդ անգամ։ Գնման պլանում մանրամասնորեն նշված է, թե քաղաքապետարանն ինչ ապրանքներ եւ ծառայություններ է մտադիր ձեռք բերել այս տարի։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի նախօրյակին սեւազգեստ մայրերը կրկին բարձրացնում են Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին 30 միլիոն դրամ փոխհատուցում տալու եւ իրենց չտալու թեման, համարում են, որ անարդար է Երեւանի կենտրոնում զոհվածներին փոխհատուցումներ տալ, իսկ բանակում զոհված իրենց որդիների համար՝ ոչ։ «Հանցագործության տուժողներին փոխհատուցում տրվում է քրեական դատավարության սահմանած կարգով, ես տեղյակ չեմ, թե ինչ հիմքով է տրվել այդ փոխհատուցումը, բայց եթե քրեական դատավարության կարգով տրված լիներ, ապա այն պետք է հաստատված լիներ համապատասխան դատավճռով»,- ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:
«Հրապարակ» թերթը գրել է. «Հայաստանն աստիճանաբար սկսում է զգալ հեղափոխությունից հետո դիվանագիտական կորպուսում կատարված կադրային փոփոխությունների բացասական հետեւանքները: Շաբաթ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի Վատիկան կատարած այցը, բարձր մակարդակի հանդիպումները մեր երկրի դիրքերի թուլացման հերթական ապացույցն էին:
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանից բացի, պաշտոնից ազատվել է նաեւ Ստեփանակերտի «Հայկազով» զորամասի կամ, այսպես ասած, էլիտար զորամասի բարոյահոգեբանական վարչության պետը:
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քննարկումների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում եկել են այն եզրակացության, որ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ չի գնա: Ինչպես հայտնի է, այդ նույն նպատակով արձակուրդ են մեկնելու ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որը «Այո»-ի շտաբի պետն է, եւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի որոշմամբ եւ կառավարության հաստատմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցվել է: Իհարկե, շատ կարեւոր է կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել, սակայն պետք է նաեւ հասկանալ, թե ինչ տնտեսական վնասներ կարող են լինել կառավարության այս որոշումից:
«Իրատես» թերթը գրում է. «Աշխարհին ու մարդկությանը սպառնացող կորոնավիրուսը բավական մոտ է Հայաստանին, կարելի է ասել՝ քթներիս տակ: Հասարակության մոտ, փա՜ռք Աստծո, տագանապ չկա, բոլորն ուրախ-զվարթ ասում-խոսում են վիրուսի մասին, կատակներ անում միմյանց հետ, անեկդոտներ հորինում:
«Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս բնապահպանության նախարարությունը բացարձակ անհիմն կասեցրել է «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ի՝ Լոռու մարզում Ձորագետ գետի վրա՝ համապատասխանաբար «Լոռիբերդ-1» եւ «Լոռիբերդ-2» փոքր հիդրոէլեկտրակայանների նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, բանակում առկա իրավիճակի մասով Պաշտպանության նախարարության համապատասխան վարչությունների պաշտոնատար անձինք ազատվեցին պաշտոնից: Մասնավորապես, պաշտոնից ազատվեց ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանը, եւ նրա փոխարեն ՌՈ պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց ՌՈ օպերատիվ գծով պետի տեղակալ Ալեքսանդր Աղաջանյանը:
«Իրատես» թերթը գրում է. «Կառավարությունը որոշել է հանրաքվեն անցկացնել պահուստային միջոցներով, որը գոյացել է քրեական գործերով բյուջե վերադարձած միջոցներից։ Հիշեցնենք՝ խոսքը 3 միլիարդ 447 միլիոն 366 հազար դրամի մասին է։ 2 տարվա իշխանությունն անընդհատ հայտարարում է, թե կոռուպցիայի դեմ պայքար է տարվում եւ նախկին «թալանչի» իշխանությունների գողացածը կոպեկ առ կոպեկ, ավելի ճիշտ, «քյաբաբ առ քյաբաբ» վերադարձվելու է բյուջե։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանության ներսում մեծ խուճապ է` կապված կորոնավիրուսի հետ. նրանց բոլոր քաղաքական, տնտեսական պլանները տապալման եզրին են: Մտավախություն կա, որ Հայաստան հասած կորոնավիրուսի «ուրվականը» առաջին հերթին կտապալի հանրաքվեն` նիկոլապաշտ մասսան չի գնա քայլիստների «Այո»-ի միտինգներին եւ բուն հանրաքվեին` վախենալով վիրուսի տարածումից: