ԱԺ օրակարգում պետք է ընդգրկվեն այնպիսի հարցեր, նախագծեր, որոնք հրատապ են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովի խորհուրդը նիստ է հրավիրել: «Բանն այն է, որ հոկտեմբերի 27-ին մեկնարկում է խորհրդարանի հերթական նստաշրջանը, ու պետք է խորհուրդն օրակարգ հաստատի: Բայց քանի որ Արցախում պատերազմ է, ու խորհրդարանի հանձնաժողովներում որևէ աշխատանք չի իրականացվում, ապա օրակարգում պետք է ընդգրկվեն այնպիսի հարցեր, նախագծեր, որոնք հրատապ են, և այլ պարագայում օրակարգում հարց չի ընդգրկվելու:

Ավելին, այս օրերին մի խումբ պատգամավորներ Արցախ են մեկնում, ու դժվար է ասել՝ նրանք կգան մասնակցելու խորհրդարանի աշխատանքներին, թե ոչ: Երեկ նաև հայտնի դարձավ, որ Աժ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ ջոկատ են կազմել առաջնագիծ մեկնելու նպատակով: Ըստ մեր տեղեկությունների՝ այսօր ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում պետք է տեղի ունենա նիստ, որտեղ պետք է քննարկվեն մի քանի հարցեր, որոնք երկրորդ ընթերցմամբ են ներկայացվելու և կներառվեն խորհրդարանի հերթական նիստին»։

Տեսանյութեր

Լրահոս