Ազգային ժողովը եւ քննչական կոմիտեն գլխիվայր շուռ տված քրեական գործը մնացել է միայն Հովիկ Աղազարյանի որդու ուսերին։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջարկում է փոփոխություններ կատարել իր իսկ՝ 2023 թ. փետրվարի 1-ի N 32-Ն որոշման մեջ:
Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենախոշոր ձախողումը վստահաբար «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի՝ ԱՆԻՖ-ի գոյությունն ու կտրուկ անհետացումն է՝ կոռուպցիոն ռիսկերով եւ դրսեւորումներով:
ՔՊ-ում խոսում են, որ Աղազարյանը երդում է տվել, որ ապացուցելու է կա՛մ իր անմեղությունը, կա՛մ այն, որ Քյարամյանը ստում է, կա՛մ էլ` եթե եղել է միջամտություն, թաքցրել է այդ փաստը, ինչը եւս քրեորեն պատժելի արարք է
Հարցաքննության առիթը եղել է ֆեյսբուք սոցիալական ցանցով օգտատեր «Ռուբեն Կասյանից» ուղարկված նամակը Ռուբեն Ռուբինյանին, որով նրան հայտնել են, որ ՔՊ գրասենյակը պայթեցրել են:
Աննա Հակոբյանը, վաղը` հոկտեմբերի 31-ին, ընթրիք է կազմակերպել` «հաջողակ բիզնեսմեն տղամարդկանց» հետ, որի մուտքի տոմսն արժե 1 միլիոն դրամ:
Իշխանական աղբյուրները հայտնում են, որ Արարատ Միրզոյանը մտադրություն ունի մասնակցել Բաքվում կայանալիք COP-29 կլիմայական համաժողովին։ Չնայած անցած ուրբաթ ՔՊ խմբակցության հետ փակ հանդիպման ժամանակ արտգործնախարարը հայտնել է, թե Բաքու կմեկնի մի պայմանով, որ Ադրբեջանը Հայաստանին գերիներ վերադարձնի:
Նախորդ շաբաթ գրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազը ՔՊ-ի «տանը կռիվ է գցել», իշխող ֆրակցիայի մի խումբ պատգամավորներ որոշել են անհետեւանք չթողնել այն փաստը, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի կազմակերպած հայտնի աղմկահարույց լսումների ժամանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին նստեցրել էին ԱԺ նախագահությունում:
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Իլհամ Ալիեւի զայրույթը թերեւս մեղմելու քայլ է արվել. Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրությունից հեռացվել է «Արարատ լեռ» բառակապակցությունը։
Անցած շաբաթ Սիսիանում իշխանափոխության համար ՔՊ-ին, պարզվում է, օգնել է իրեն ընդդիմադիր հռչակած «Քաղաքացու որոշում» խմբակցությունը:
Իշխանությունների հնարած «Ակադեմիական քաղաքը» լավագույն դեպքում կարող է գործել 8-ից 10 տարի հետո, բայց բուհերի «քանդման», փակման գործընթացը սկսվում է հենց այս օրվանից:
Առողջության համընդհանուր ապահովագրությունն անգամ 2025-ին ուժի մեջ չի մտնի․ երեկ ԱԺ-ում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նշելով, որ 2025-ի բյուջեում դրա համար միջոցներ պլանավորված չեն։
ԵԿՄ փաշինյանական նախագահը, Փաշինյանի «խոսափողը» ի՞նչ ակնարկ է անում մեր ոխերիմ թշնամուն, հարձակման հրավե՞ր է անում՝ հայտարարելով՝ մենք քո դեմ չենք կարող կռվել, դրա համար.. սահմանազատմանը կողմ ենք: Փաստորեն, Փաշինյանը այդպես է «բանակցում» Ալիևի հետ:
ԱԺ ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբորը՝ Նաիրի Սարգսյանին, կանչել են ՀՀ քննչական կոմիտե ու հարցաքննել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հարցաքննությունը նրանց հոր ավտոմեքենաների յուղման կետի մոտ տեղի ունեցած պայթյունի քրեական վարույթի հետ է կապված եղել:
Հարկերից խուսափելու հիշյալ դեպքը հիրավի հավակնում է ընդգրկվել դասագրքերում իր բացառիկ գործող անձով եւ գումարի չափով։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ դեսպանների հերթական ռոտացիան տեղի ունեցավ. Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը հետ կանչվեց Իտալիայից եւ գործուղվեց Եվրոպայի ամենահետամնաց երկրներից մեկը` Բուլղարիա: Նրա փոխարեն նշանակվեց Փաշինյանի «լյուբիմչիկ» Վլադիմիր Կարապետյանը։ Դիվանագիտական շրջանակներում չարախնդում են, որ «Ծովինարին չփրկեցին անգամ այս իշխանություններին մատուցած ծառայությունները»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանում թեժ նախապատրաստական, նախընտրական աշխատանքներ են ընթանում: Ըստ ամենայնի, հաջորդ ամիս ՔՊ-ն վերջապես տարածքային խորհուրդ կընտրի, որը Փաշինյանն անձամբ է լուծարել՝ դեռ այս տարվա հունիսին։
Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվեց պատասխանել հարցին, թե բացառո՞ւմ է, որ ինչ-որ պահի Հայաստանը տեղի կտա Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջին:
Առաջին․ «սկզբում մեր հեղափոխական թիմը ռոմանտիկ էր, չկոռումպացվելու քաղաքական կամք ուներ, բայց կամաց-կամաց փողի համը տեսել են, էլ ռոմանտիկ չեն, ու հիմա արդեն ինստիտուցիոնալ զսպումներ են պետք»։
3+3 ձեւաչափով ստամբուլյան հանդիպման մասին Իրանում շրջանառվում են տարաբնույթ տեսակետներ:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի խորհրդարանում ստեղծվել է «Արեւմտյան Ադրբեջան» վերադառնալու նախաձեռնող խումբ։ Այս հեռանկարը եւ կեղծ փախստականների վերաբնակեցման հնարավոր իրականացումը մասնագետները ոչ թե սպառնալիք, այլ ուղղակի աղետ են համարում Հայաստանի համար։
Դեկտեմբերին լրանում է արցախցիներին տրվող սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը, խոսքն ամսական 1 շնչին 40+10 հազարական դրամների մասին է։
Օրերս ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հայաստանում իրականացված հարցման արդյունքներից պարզվում է, որ ըստ մեր քաղաքացիների, Հայաստանի առավել կարևոր քաղաքական գործընկերն է Ֆրանսիան:
ԱԺ նախկին պատգամավոր, այժմ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի գրասենյակի դիմաց տեղադրված պայթուցիկի գործով, բնականաբար, հարցաքննվել է նաեւ ինքը՝ Արսենյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շուրջ մեկ ամիս է չի կարողանում արդարադատության նոր նախարար ընտրել։
Նախորդ տարիներին գրանցված բարձր տնտեսական աճը հնարավորություն էր տալիս Հայաստանին դրանից ստացված օգուտները ներդնել երկրի արտադրողական ներուժը բարձրացնելու ուղղությամբ։
Դիմում է բուհ, որ ի՞նչ անի: Անգամ լավ սովորելով երաշխիք չկա, որ աշխատանք են գտնելու: Երեխեքը չունեն ստիմուլ: Գործ չեն գտնելու, էլի Լֆիկ Սամոյի մոտ մենեջեր պիտի աշխատեն: Քաղաքում Կոնսերվատորիա ունենք, վերջին 30 տարում սարքեցին էդ բուհը ռաբիզ երգիչների արտադրամաս: Դա ուրիշ բանի համար էր: Մենք լավ դիրիժորների կարիք ենք ունենում յոթ տարին մեկ, էդ փողը որ տալիս ենք էդ շենքին, մի 500 դասախոս ենք պահում, մուզիկանտների մեջ էլ կան գիտնականներ, ես չգիտեի: Մեզ պետք է էդ փողի մի չնչին մասը: Միլանի կոնսերվատորիայից կկանչենք մասնագետների, կասենք, որ մի 10 հավակնորդ ունենք, իրենք էլ կտանեն նրանց սովորելու, պետությունն էլ ուսման փողը կտա:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հակակոռուպցիոն կոմիտե՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել եւ ինչ նոր բացահայտում է իրականացվել. ի պատասխան՝ լրատվական բաժնից հայտնեցին, որ Կենտրոնի թաղապետարանի երկու պաշտոնյաներ Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ունեն մեղադրյալի կարգավիճակ։ Նրանք մեղադրվում են խմբով կաշառք ստանալու համար։
Մոտ օրերս Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական կտա: Փոխքաղաքապետերից մեկը տնային կալանքի տակ է, մյուսը մեկնել է ԱՄՆ եւ, ըստ լուրերի, չի վերադառնալու:
Հիմա Ղուլունցը կուլ չի տալիս այդ անարգանքը եւ, ըստ մեր աղբյուրների, բողոքել է վերեւներին՝ դիմել է դատախազություն եւ պահանջել գնահատական տալ ոստիկանների անհամաչափ գործողություններին եւ պատժել։