Բոլոր թաղապետարաններին հրահանգ են իջեցրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեւանի թաղապետարանների աշխատողներին ղեկավարները հորդորել են մինչեւ օգոստոսը ներառյալ իրացնել օրենքով իրենց հասանելիք արձակուրդը, քանի որ դրանից հետո հնարավոր է թույլ չտան արձակուրդ մեկնել` սկսում են պատրաստվել ընտրություններին։

Թաղապետարաններից մեկի աշխատակիցը մեզ պատմեց, որ իրենց հավաստիացրել են, թե բոլոր թաղապետարաններին են նման հրահանգ իջեցրել` մտնում են իշխանության համար ծանր մարտերի փուլ։

Թե ինչ ընտրությունների են պատրաստվում, չեն մանրամասնել, ինչպես նաեւ՝ թե ինչ պետք է անեն թաղապետարանների աշխատակիցներն ընտրություններին ընդառաջ։ Հիշեցնենք, որ խորհրդարանական հերթական ընտրությունները նախատեսված են եկող տարվա հունիսին»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031