ՔՊ-ն նոր կարգախոս է փնտրում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Իշխանության ներսում տեւական ժամանակ քննարկում են՝ խորհրդարանական հաջորդ ընտրություններին ինչպիսի կարգախոսով եւ ինչ մեսիջներով ներկայանալ հանրությանը, որ մի անգամ էլ հիմարացնեն մարդկանց եւ ՔՊ-ի օգտին ձայներ կորզեն։

Նախկիններով ահաբեկելն այլեւս չի աշխատում, խոստացած խաղաղության դարաշրջանն էլ չեն կարողացել բացել, ապագան չեն կարողացել բերել, ուստի իշխանականները հայտնվել են բարդ իրավիճակում՝ ինչ կարգախոս կիրառել, որով կկարողանան ազդել ընտրողի վրա։

Նախնական քննարկումների ժամանակ կոնսենսուս է ձեւավորվել այն մտքի շուրջ, որ պետք է հասարակությանն ահաբեկել՝ «եթե մեզ չընտրեք, նոր պատերազմ է լինելու» ձեւակերպմամբ։ Թե ինչ կոնկրետ տեքստ կներառի այդ լոզունգը, առայժմ չեն որոշել, սակայն գաղափարը լինելու է այն, որ իրենք խաղաղության կուսակցություն են, մյուս բոլորը՝ պատերազմի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031