Թորոսյանի այս հարցազրույցը խիստ զայրացրել է թե՛ ֆուտբոլային հանրությանը, թե՛ իշխանություններին
Շաբաթ օրը Ազատության հրապարակում արցախցիների հրավիրած հանրահավաքի վերջում «բոլոլա» է եղել:
Տեղեկացնենք, որ նա երկար տարիներ ամուսնացած է, բայց նոր պետք է ծնվի նրա առաջնեկը:
Կիրակի օրը Փարաքարում իշխանությունը ջախջախիչ պարտություն կրեց․ «Միասնություն» դաշինքը՝ Վոլոդյա Գրիգորյանի թեկնածությամբ, 57% տոկոս ձայն ստացավ։
Անդրանիկ Քոչայանն էլ չի կանչել Արսեն Թորոսյանին ծնողների մոտ՝ բացատրություններ պահանջելու:
Ավինյանն էլ իր հերթին նեղ շրջապատում անկեղծացել է իր պլանների մասին՝ ասելով` եթե իր վրա բարդվի ողջ մեղքը, ապա բոլորի անունները այդ գործով ստիպված կլինի տալ` սկսելով Նիկոլ Փաշինյանից
Էջմիածնի ՔՊ-ական համայնքապետ Դիանա Գասպարյանի ամուսինը՝ ՔՊ-ական ավագանու անդամ Արամ Միրզոյանը իր գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքով հարցաքննվել է Քննչական կոմիտեում։
Դոլմազյանը, իհարկե, ստացավ գեներալին դատելու ծառայության համար գնահատական, ինչպես հնչել է տարբեր կարծիքներում. նրան պարգեւատրեցին գեներալին դատելու համար՝ դարձնելով Հակակոռուպցիոն դատարանի դատավոր
Անդրանիկ Քոչարյանը լկտի վարքագծով վիրավորել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին` ասելով՝ «շուրթերդ մաքրի՛ր», եւ արգելել էր իրեն հարց ուղղել ու հիմա էլ հրաժարվում է ներողություն խնդրել իր այդ պահվածքի համար:
Իշխող կուսակցությունում, ըստ ամենայնի, պատրաստվում են զոհաբերել կամ խելոքացնել հերթական ըմբոստ պատգամավորին՝ Հայկ Սարգսյանին
Այսօր Ազգային ժողովը քվեարկելու է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին» նախագիծը, և ինչպես արդեն իշխող ՔՊ-ն հայտարարել է, իրենք դեմ են: Իսկ ինչ էր առաջարկում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը:
Գյումրիի նախկին քաղաքապետ, իսկ այժմ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին մոտ կանգնած աղբյուրները մտերիմ շրջապատում գլուխ են գովում, թե վերջինիս դեմ իշխանական ցանկացած հակաքարոզչությունը, իրենց համար «փիառ» է:
Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստանի գաղափարախոսությունը» նյարդայնացնում է նաեւ ՔՊ-ականներին, չնայած հրապարակային չեն խոսում, հակառակը՝ հարկ եղած դեպքում պրոպագանդում են շեֆի առաջ քաշած թեզերը:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշանակման օրվանից կադրային ջարդ է սկսել նախարարությունում։ Ազատել է նախարարի տեղակալներին, որոշ վարչության պետերի, ստորաբաժանումների ղեկավարների։
Այն, որ քոչարյանական «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին սատարում է Ռուսաստանում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, Մոսկվայում հումորով են վերաբերվում:
Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ընդդիմադիր գործիչների կողմից Փաշինյանի «ֆեյքերի ֆաբրիկայի» գլխավոր ֆեյք հռչակված Տարոն Չախոյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարույթը նոր ընթացք է ստացել։
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը դիմել է պետական պահպանության համար, ինչը ենթադրում է ավտոմեքենա, ուղեկցողներ եւ այլն։
Չնայած երեկ ողջ օրը իշխանական քարոզչամեքենան եւ ՔՊ-ականները լծված էին հերքելու, թե գիշերը ադրբեջանական զինուժը կրակ է արձակել Վարդենիսի Սոթքի հատվածում, սակայն տեղացիներից ստացանք հաստատումներ, որ տեւական ժամանակ կրակել են, ու դա շատերն են լսել, մարդիկ զարմանում էին, թե ինչպես են կեղծ հերքումներ տարածում։
ՀՀ կառավարությունը որոշել է կիրառել դեռևս 2022 թ. ձմռանը Հարկային օրենսգրքում իրականացրած օրենսդրական փոփոխությունները և լրացուցիչ հարկ գանձել կառուցապատող ընկերություններից։
Տեղեկություն ունենք, որ մոտ օրերս պաշտոնին հրաժեշտ կտա նաեւ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը, որ 2019 թ․ սեպտեմբերին է նշանակվել, առողջապահության այն ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանի հրամանով:
Մարտի 29-ին արցախցիները մեծ հանրահավաք են նախաձեռնել Ազատության հրապարակում:
Գտնվել են ԲԴԽ գիտնական անդամի թեկնածուներ։
Արցախցի Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանության Լոռու մարզային վարչությունում բռնության ենթարկած ոստիկաններից մեկը` Գոռ Խարաթյանը, համակարգում հայտնի է որպես «շրջիկ» ջարդարար, որի սադիստական ունակություններն օգտագործում են մարզի բոլոր քաղաքներում, երբ նրա կարիքը զգացվում է։
ՔՊ-ականներից շատերն էլ՝ ճանաչող-չճանաչող, դրական են արտահայտվել՝ ասելով. «Մենակ թե, Անոյից պրծնենք»։
տարվա ընթացքում վարորդները 9 բալի փոխարեն կունենան 13 բալ:
Չնայած Ալավերդու «Ապրելու երկիր» խմբակցությունը ՔՊ-ի կողմից Ալավերդում կատարված իշխանազավթումից հետո բոյկոտում էր նիստերը, սակայն նախօրեին ՔՊ-ն ավագանու ընդդիմադիր 9 անդամներին մանդատից զրկել է, այդ թվում՝ նաեւ մեկ տարի առաջ համայնքապետի պաշտոնից զրկված Արկադի Թամազյանին:
Նիկոլ Փաշինյանը սրանով իրականում փորձում է հոգեբանական ճնշում գործադրել հայ հասարակության եւ մի քիչ էլ Ալիեւի վրա, որ առանց ածանցյալ նախապայմանների ստորագրի համաձայնագիրը:
Նիկոլ Փաշինյանն արդեն ընդունել է ՌԴ նախագահի հրավերն ու մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում նախատեսված Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի հոբելյանական տոնակատարություններին։
Խաղաղության համաձայնագրի բոլոր կետերի համաձայնեցումը հռչակվեց որպես շատ մեծ հաջողություն, իշխանություններն էլ հերթական անգամ սկսեցին դրոշակ ծածանել, որ գնում են խաղաղության հաստատման ճանապարհով, «խաղաղության դարաշրջանը» շատ մոտ է։
Ակնհայտ է, որ Հայաստանի օրվա իշխանությունները բացարձակ չեն բարձրացնում արցախցիների՝ հայրենի բնօրրան՝ Արցախ վերադառնալու իրավունքի հարցը, ավելին՝ շարունակում են փակել (կամ փակված համարել) Արցախի թեման: Նախօրեին հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում քպականներից մեկը նշել է, որ եթե արցախցիները ուզում են, թող գնան ու ապրեն «Ադրբեջանի տարածքում», բայց այդ հարցում Հայաստանն Ադրբեջանի հետ «կողմ չէ»: