Իշխան Սաղաթելյանի ու Գառնիկ Դանիելյանի հարցը կհետաձգվի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱԺ-ն երեկվանից գնաց արձակուրդ, պատգամավորները 30 աշխատանքային օր` հուլիսի 15-ից մինչեւ օգոստոսի 25-ը, կհանգստանան։

Չնայած իշխանությունը մտադիր էր մինչեւ արձակուրդ գնալը Սրբազանի «հեղաշրջման» գործով անձեռնմխելիությունից զրկել նաեւ Իշխան Սաղաթելյանին ու Գառնիկ Դանիելյանին, սակայն մեր աղբյուրները հայտնում են, որ նրանց հարցը հետաձգել են, կանդրադառնան ըստ նպատակահարմարության, բայց ոչ շուտ, քան սեպտեմբերին։ Առանց այն էլ հանրությունը բզկտված է, ուստի նոր քարոզչական դոզան կկիրառեն թեժ աշնանը։

Սակայն Փաշինյանը, ըստ մեր աղբյուրի, կաթողիկոսի հարցում չի ուզում նահանջել, «նեղ կռուգում» ասել է, որ մինչեւ օգոստոսի վերջ պետք է լուծել «Կտրիճ Ներսիսյանին պաշտոնազրկելու հարցը» եւ տեղապահ նշանակել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031