Բարադեյն իշխանությունների հետ բանակցելու է վարչակարգի խաղաղ փոփոխման շուրջ:
Մի քանի ավտոմեքենա պայթեցվել է Բաղդադի աշխույժ, առևտրային շրջաններում:
Հունիսի 18-ին Հյուսիսային Իռլանդիայի Էննիսքիլեն քաղաքում` «Մեծ ութնյակի» երկրների գագաթաժողովի շրջանակներում, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես եկան հայտարարությամբ, որում նրանք հավաստիացրեցին, որ հավատարիմ են մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հարատև կարգավորման գործում օժանդակության տրամադրմանը:
ՀՅԴ Պռոշյանի «Դրո Կանայան» կոմիտեությունը Պռոշյան գյուղի գյուղապետարանի առջև այսօր մոմավառություն էր կազմակերպել՝ ի հիշատակ երեք ամիս առաջ սպանված Պռոշյանի գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի:
Փորձաքննության գնահատմամբ` տվյալ ապրանքի արժեքը կազմում է 87.167 լարի:
Սահմանափակումները սկսում են գործել այսօրվանից սկսած:
Մուբարաքի խոսքերով` Մուրսիի դեմ բողոքի մասշտաբները զգալիորեն գերազանցում են նրան, ինչին նա բախվեց 2011 թվականին:
Թուրքիայի հրեական համայնքն արդեն իսկ հանդես է եկել Աթալայի խոսքերի պաշտոնական հերքմամբ:
Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել ԱՄՆ Նախագահին, հրշեջների ընտանիքներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով համբերություն, ուժ և կորով:
Ընդգծելով, որ Եվրոպայի Խորհրդի անդամ երկրները տարբեր են իրենց պատմությամբ և ներկայով, սակայն միավորված են ընդհանուր արժեքներով, Նախագահը նշել է, որ Հայաստանի ցանկությունն է, որպեսզի Եվրոպական դատարանը լինի հնարավորինս արդյունավետ աշխատող կառույց: Այս առումով, ըստ Հանրապետության Նախագահի, Հայաստանն ամբողջապես աջակցել և աջակցում է բոլոր այն գործընթացներին ու բարեփոխումներին, որոնց նպատակը Դատարանի արդյունավետության բարձրացումն է:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Յակուտիայում ՄԻ-8 ուղղաթիռի կործանման կապակցությամբ, որը դարձել է բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե տեղյակ չի եղել, որ իր անունով բաժնեմաս են գրանցել օֆշորային ընկերությունում: Ինչպե՞ս են մեկնաբանում Կիպրոսի գլխավոր դատախազի հայտարարությունը կառավարության լրատվության և հասարակայնության ծառայությունից: Նկատենք, որ մինչ ժամը 20:30 որևէ ինֆորմացիա այդ մասին կառավարության պաշտոնական կայքէջում տեղադրված չէ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը որևէ կերպ չի արձագանքում այդ հայտարարությանը:
Ցավոք սրտի, հիմնախնդիրների մեծամասնությունը չեն լուծվում խաղաղ տարբերակով, այդ իսկ պատճառով կան բազմաթիվ տարրեր, որոնք պարունակում է այդ ստատուս-քվոն: Դա հակամարտող երկրների և Ղարաբաղի էլիտաների հաշվարկն է, փոխադարձ վախն է` ինչ կլինի, եթե իրավիճակը փոխվի:
ՀՀ Գլխավոր դատախազն այսօր Կիպրոսի Գլխավոր դատախազին առձեռն փոխանցել է իրավական օգնության մասին միջնորդագրերի կրկնօրինակները: Իրավական օգնություն ցուցաբերելու վերջին միջնորդությունը Կիպրոսի դատախազին էր ուղարկվել հունիսի 19-ին, իսկ նախորդը 2012 թվականին քննչական մարմինը հասցեագրել էր Կիպրոսի իրավապահ մարմիններին:
«Սմերչ»-ը համարվում է այս պահի դրությամբ աշխարհի հզորագույն համազարկային հրթիռային համակարգը։ Կործանիչ ուժով այն զիջում է միայն ատոմային ռումբին։
Նախագահի բարձր տոնայնությունը պարզապես կապված է մի բանի հետ, որ Իշխան Զաքարյանը խոսում է մի երևույթի մասին, որը դեռևս չի ուսումնասիրվել, կամ ԱԺ-ի կողմից հանձնարարություն չի ունեցել: Այդ դեպքում, իհարկե, կարող էր առաջանալ վրդովմունք, բայց սա չի նշանակում, որ որևէ մեկը չի պաշտպանում ՎՊ-ին՝ օրենքով սահմանված իր լիազորությունները կատարելու հարցում: Նման դեպքում մենք ՎՊ-ի կողքին ենք, բայց երբ կատարվում են գործողություններ, որոնք օրենսդրորեն վերապահված չեն, պետք է հստակ ասել այդ մասին:
Կան լուսանկարներ, որոնք ես չեմ օգտագործել նախորդ հրատարակության ժամանակ, որովհետև Ռոբերտ Քոչարյանն այն ժամանակ նախագահ էր, և միգուցե անհարմար կլիներ այն ժամանակ դրանք օգտագործելը: Սա նրա ադրբեջանցի ընկերոջ լուսանկարն է, որտեղ Ռոբերտ Քոչարյանն է` իր ադրբեջանցի ընկերների հետ` Յալթայում, 1986 թվականին:
Հունիսի 30-ին Գյումրի կատարած այցի շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է «ԴիջիԹեք» գործարար համաժողովի ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի այն հայտարարությանը, որ կառավարությունները պետք է հնարավորինս քիչ միջամտեն ՏՏ ոլորտին, և ոլորտը պետք է ինքնուրույն ընտրի զարգացման ուղին:
Համակարգի պահպանման համար նրանք պարզապես նման քայլեր են իրականացնում: Բայց իշխանության գործունեության հարցում պետությունն է վտանգվում: Մարդիկ այլևս չեն ոգևորվում` չկա նման բան, որ արթնանան ու ոգևորված աշխատանքի գնան:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, ասել է, որ վերահսկիչ պալատի հաշվետվության նյութերով, որտեղզ կլինեն հանցագործության տարրեր, կարող են քրեական գործեր հարուցվել:
Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Նիգերիայի ակտիվ գործունեությունը Աֆրիկյան միության շրջանակներում, կարևորում նաև այդ երկրի ներդրումը աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման գործում:
Ինձ ամենաշատը մտահոգում է «Սմերչ» համազարկային հրթիռային համակարգի ձեռքբերումը։ Եթե Ցխինվալի ուղղությամբ տեղացած «Գրադի» համազարկերից 1600 մարդ է զոհվել, ապա ի՞նչ կլինի «Սմերչի» կիրառումը Ստեփանակերտի ուղղությամբ: Հազարավոր մարդիկ կզոհվեն, եթե ոչ ամբողջ բնակչությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Ջոն Հեֆերնին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց Միացյալ Նահանգների ժողովրդին՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ:
«Ցավոք շինոլորտում խախտումներ և բացթողումներ կան, բայց ՎՊ-ն պետք է հստակեցներ, թե շինարարության ընդհանուր ծավալում խախտումներն ինչքան են կազմել»:
Սիրիական բանակին հաջողվել է հերթական անգամ մոլորեցնել զինյալներին:
Ի՞նչ տարբերություն, թե նույն իշխանության ո՞ր թևը կհաղթի, ո՞րը՝ կպարտվի: Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանն ու մյուսները նույն իշխանության տարբեր բևեռներն են, մեկը՝ մտածողության հեղափոխություն իրականացնելու հոգնեցրած կոչերով, մյուսը՝ քաղաքականության մեջ խելքի բացակայության մասին իր աշխարհընկալմամբ:
«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ գործընթացին որևէ առաջընթաց կարող են ապահովել հակամարտության անմիջական մասնակից երկրները ու ժողովուրդները, այլ ոչ թե միջնորդները,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Հաշտեցման ռեսուրսներ» կազմակերպության («Conciliation Resources») Կովկասյան ծրագրի ղեկավար Լոուրենս Բրոյերսը` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը:
Այս մասին են վկայել գերմանական «Շարիտե» կլինիկայի բժիշկները:
Այսօր շփման գծի երկու կողմերում էլ գտնվում են ավելի վտանգավոր սպառազինություններ, և յուրաքանչյուր տարի շփման գծում զոհվում են 30-40 հոգի: Սակայն ամենակարևոր խնդիրն այն է, որ շատ քիչ վստահություն կա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև:
Ներկայումս Վրաստանում բժշկական ապահովագրման պետական ծրագրի շրջանակներում գրանցվել է մոտ 1.3 միլիոն մարդ: