Սամվել Թադևոսյանի արդարացումը՝ ՎՊ-ն քաղաքաշինության նախարարությունը չի ստուգել

ՎՊ հաշվետվությունում ներառված զեկույցների մեծ մասը վերաբերում է շինարարական աշխատանքներին ընդհանրապես, այլ ոչ թե հենց քաղաքաշինության նախարարությանը: Նման հայտարարություն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը՝ շեշտելով, որ 2012թ-ին քաղաքաշինության նախարարությունում ընդհանրապես վերահսկում չի իրականացվել:

Ամեն դեպքում, ըստ նրա, ներքին վերահսկողության արդյունքում մի շարք ծրագրերի մասով 6.5 մլրդ դրամից տնտեսվել է մոտ 1 մլրդ դրամ կամ 15%:

«Ցավոք շինոլորտում խախտումներ և բացթողումներ կան, բայց ՎՊ-ն պետք է հստակեցներ, թե շինարարության ընդհանուր ծավալում խախտումներն ինչքան են կազմել: Թեպետ չեմ կասկածում ՎՊ մասնագետների կարողություններին, բայց խորքային վերլուծություններ շինարարության ոլորտում խախտումների խորքային պատճառների մասին չկան»,- հայտարարեց նախարարը:

Նրա խոսքով՝ հիմնական խախտումները գոյանում են լիցենզավորված կազմակերպությունների կողմից ոչ պատշաճ աշխատանքի պատճառով, նախագծումն իրականացվում է թերի և անորակ, դրանցում աշխատում են ոչ մասնագետներ, ընդ որում նույն մարդն աշխատում է մի քանի կազմակերպություններում և մի տեղ նախագծում է, մյուսում իր նախագծին փորձագիտական եզրակացություն է տալիս: Ըստ Ս.Թադևոսյանի՝ տեխնիկական հսկողություն իրականացնող փոքր թվով մասնագետները միաժամանակ հսկում են մոտ 150 շինարարություն: Ս. Թադևոսյանը նշեց, որ իրավունք չունեն լիցենզա չտրամադրել, բայց հետո պարտավոր են վերահսկել, և անցած տարի 550 լիցենզավորված կազմակերպության լիցենզիա կասեցվել է, 53 մլն դրամ վերադարձվել է բյուջե:

Անդրադառնալով ատկատներին՝ նախարարը նշեց, որ հաջողվել է պետբյուջեի միջոցներից 15% տնտեսել, իսկ չկատարված աշխատանքի համար չի վճարվել, թերացումների դեպքում գործերը ոչ թե ուղարկել են դատախազություն, այլ պարտադրել են կազմակերպություններին կատարել թերացումների վերացում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031