
Հարված գոտկատեղից ներքև. «Հյուսիսային փոթորիկը» Հալեպի փոխարեն հարվածել է Հոմսին

Լիբանանյան As-Safir թերթի փոխանցմամբ` սիրիական բանակին հաջողվել է հերթական անգամ մոլորեցնել զինյալներին: Լրագրողները, առանց կասկածելու, հաղորդել են սիրիացի սպաների հետևյալ հայտարարությունը` չնայած այն փաստին, որ սիրիական բանակում ավանդույթներ չկան ծածկանուններ տալ իրենց օպերացիաներին, ինչպես նաև հաղորդել դրանց նպատակների մասին:
Թերթն ընդգծում է, որ սիրիական բանակին հաջողվել է կրկնել հին և փորձված հնարքը` հակառակորդի ուշադրությունը շեղել հաջորդ նպատակից: Մի քանի շաբաթ է, ինչ բոլորը խոսում էին «Հյուսիսային փոթորիկ» օպերացիայի մասին, որի նպատակը Հալեպի մի մասի ազատագրումն է զինյալներից:
Սիրիական բանակը նպաստեց դրան` ինտենսիվացնելով Հալեպի հյուսիս-արևմտյան շրջանները և ազատագրելով շիական Զահրա ու Նուբուլ քաղաքները: Դրանից հետո սիրիացի ապստամբները սկսեցին ահազանգել օգնության շուրջ:
Սակայն երկու օր առաջ սիրիական բանակը գրոհ ձեռնարկեց Հոմսում զինյալների ամրացված դիրքերի վրա` շարունակելով ընդլայնել իր վերահսկողության գոտին, ինչպես նաև կաթվածահար անելով Ռաստանում զինյալների շարժումը:
Ամերիկյան հետախուզությունը նախապես զգուշացրել էր, որ սիրիական բանակի հաջորդ խոշոր հարձակումը տեղի է ունենալու Հոմսում` Սիրիայի տնտեսական ու առևտրային ակտիվության սրտում, երկրի բոլոր չորս մասերը միմյանց կապող հանգուցակետում:
Հոմսի օպերացիայի հաջողությունը կդառնա կարևոր փուլ սիրիական պատերազմում: Կշրջափակվեն տարբեր նահանգների միջև ճանապարհները, կվերականգնի այդ կարևորագույն տարածաշրջանում էլեկտրամատակարարումը, սննդամթերքի արտադրությունը և առևտուրը, ինչպես նաև ամբողջովին կդադարեցնի զինյալների տեղաշարժը Լիբանանի ու Սիրիայի միջև: