Բաժիններ՝

Հոսնի Մուբարաքը Մոհամմեդ Մուրսիին կոչ է արել հետևել իր օրինակին

Al Arabiya թերթի փոխանցմամբ` Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, ով հրաժարական է տվել ժողովրդական հուզումների հետևանքով, գործող նախագահ Մուհամմեդ Մուրսիին կոչ է արել հետևել սեփական օրինակին:

Մուբարաքի խոսքերով` Մուրսիի դեմ բողոքի մասշտաբները զգալիորեն գերազանցում են նրան, ինչին նա բախվեց 2011 թվականին, ինչի համար էլ գործող նախագահը պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնից` «հանուն Եգիպտոսի ժողովրդի»:

Մուբարաքն ընդգծել է, որ երկու տարի առաջ (2011 թվականի փետրվարի սկզբին) որոշում է ընդունել հրաժարական տալու համար, որպեսզի կանխի արյունահեղությունը` թեև այդ ժամանակ արդեն ավելի քան 30 տարի էր, ինչ նա զբաղեցնում էր տվյալ պաշտոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031