Կիևի ու Բաքվի ռազմավարական գործընկերությունը կարևոր գործոն է տարածաշրջանում կայունության ամրապնդման գործում. Գուսև

Այսօր Ուկրաինայի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունը կարևոր գործոն է տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման գործում, այս մասին ադրբեջանական Report պարբերականի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը։

Ուկրաինացի դիվանագետը շեշտել է՝ «ռուսական ագրեսիայի ենթարկվող Ուկրաինայի համար Ադրբեջանի փորձը առանձնահատուկ արժեքավոր է»։

«Վերլուծելով Ղարաբաղի փորձը, կարելի է տեսնել, որ նույնիսկ երկարատև և ավերիչ հակամարտություններից հետո խաղաղությունը հնարավոր է քաղաքական կամքի, միջազգային աջակցության և ռազմավարական համակարգման միջոցով», – ասել է Ուկրաինայի դեսպանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031