Իրաքում իրականացված պայթյունների հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր Իրաքում գրանցվել են մի շարք պայթյուններ: Դրանց հետևանքով զոհվել է 54 մարդ, վիրավորների թվի մասին տեղեկություններ չկան: Այս մասին հայտարարել են տեղի ոստիկանությունը և բժիշկները:
Մի քանի ավտոմեքենա պայթեցվել է Բաղդադի աշխույժ, առևտրային շրջաններում: Այստեղ զոհվել է 34 և տուժել է ավելի քան 100 մարդ: Ահաբեկչություններն իրականացվել են գերազանցապես շիաբնակ շրջաններում: Ոչ ոք չի ստանձնել ահաբեկչությունների պատասխանատվությունը:
Նախօրեին էլ Բաղդադում իրականացված պայթյունների հետևանքով զոհվել էր 45 մարդ, որոնցից 23-ը շիական հուղարկավորության ժամանակ: ՄԱԿ-ի տվյալներով` 2013 թվականի ապրիլ-հունիս ամիսներին Իրաքում իրականացված պայթյունների հետևանքով զոհվել է ավելի քան 2500 մարդ: