Թուրքիայի իշխանությունները բողոքի զանգվածային ակցիաների կազմակերպման մեջ մեղադրել են հրեական համայնքին
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ` Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը երկրի բողոքի ակցիաների կազմակերպման մեջ մեղադրել է օտար ուժերին ու հրեական համայնքին. «Կան մարդիկ, որոնք նախանձում են Թուրքիայի հաջող զարգացմանը, և նրանք համախմբվում են: Դրանց թվում է նաև հրեական համայնքը»:
Աթալայը, սակայն, չի մանրամասնել, թե ինչպես կարող էր հրեական համայնքը նպաստել զանգվածային ակցիաների առաջացմանն ու էսկալացիային: Թուրքիայի հրեական համայնքն արդեն իսկ հանդես է եկել Աթալայի խոսքերի պաշտոնական հերքմամբ:
Նշվում է, որ ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Էրդողանը բողոքի ակցիաների կազմակերպման մեջ մեղադրել է օտար երկրներին ու «ֆինանսիստների համաշխարհային լոբբի»: