Քիթներդ մի՛ խոթեք, դուք ի՞նչ գործ ունեք եկեղեցում. Շարմազանով

«Մեր ձևով» ժողովրդական շարժումը հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում:

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը 168.amհետ զրույցում ասաց, որ եկել են աջակցելու քաղբանտարկյալներին՝ Սամվել Կարապետյանին, Սրբազան հայրերին, հոգևորականներին ու գործընկերներին:

«Որևէ ժողովրդավարության բաստիոն չկա, կա ատելության, ադրբեջանացման, բռնատիրության բաստիոն»,- ընդգծեց նա և հավելեց, որ, մասնավորապես, եկեղեցու արժեզրկման գործընթացը կապիտուլյանտների ռեժիմը սկսել է դեռևս 2018 թվականի իշխանափոխությունից հետո:

«Ակնհայտ է, որ երբ մեր եկեղեցին իրավամբ պաշտպանեց ազգային շահերը և Արցախը հանձնելուց, կապիտուլյացիայից հետո հորդորեց Փաշինյանին հրաժարական տալ, բնականաբար, պետք է առիթ գտնեին և հարձակվեին եկեղեցու վրա,- ասաց Շարմազանովը՝ շեշտելով,- Վեհափառ Հայրապետն օծյալ է, քիթներդ ո՞ւր եք խոթել եկեղեցի, ի՞նչ գործ ունեք եկեղեցում: Պետք է պաշտպանենք մեր ազգային ինքնությունը: Մի բան ակնհայտ է՝ ազգային օրակարգով միայն կարող ենք դեմն առնել Հայաստանի ադրբեջանացման»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս