
Եգիպտական ընդդիմության կողմից Մուրսիի հետ կբանակցի ԱէՄԳ-ի նախկին տնօրենը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Եգիպտոսի գլխավոր ընդդիմադիր կազմակերպությունները պայմանավորվել են ԱԷՄԳ-ի նախկին տնօրեն Մուհամմեդ էլ-Բարադեյին իշխանությունների հետ բանակցություններում իրենց ներկայացուցիչ նշանակելու շուրջ: Բարադեյն իշխանությունների հետ բանակցելու է վարչակարգի խաղաղ փոփոխման շուրջ:
Էլ-Բարադեյը համարվում է չափավոր, աշխարհիկ գործիչ, ով հավատարիմ է ժողովրդավարական հայացքներին: Նրան անվանում են ծանր իրավիճակներում փոխզիջում գտնելու ունակ մարդ: Ակնկալվում է, որ երկրի ղեկավարության կողմից ընդդիմության հետ բանակցություններին մասնակցելու է վարչապետ Հիշամ Քանդիլը:
Դեռ հայտնի չէ, թե երբ տեղի կունենան բանակցությունները:
Ներկա դրությամբ ավարտվել է երկրի իշխանություններին ընդդիմության առաջնորդների ներկայացրած վերջնագիրը, որում պահանջվում էր, որ նախագահ Մոհամմեդ Մուրսին հրաժարական տա հաշվետու ժամանակահատվածում: Հակառակ դեպքում ընդդիմադիրները սպառնում էին քաղաքացիական անհնազանդության ակցիաներով և անգամ նախագահական պալատի գրոհով: