
Հորդանանում ոստիկանը գնդակահարել է 2 ամերիկացու
Հորդանանում ոստիկանը գնդակահարել է ամերիկացի 2 ինստրուկտորի ու ՀԱՀ-ի քաղաքացու Ամմանի մոտակայքում գտնվող ոստիկանական ուսումնական կենտրոնում, հայտնում է BBC-ն:
Հորդանանի կառավարության մամլո քարտուղար Մուհամմեդ Մոմանին հայտարարել է, որ հարձակվողը վիրավորել է ևս երկու ամերիկացու ու իր չորս համաքաղաքացիներին:
Իշխանությունների տվյալով՝ կրակը բացած ոստիկանը սպանվել է իր գործընկերների կողմից հրաձգության ժամանակ:
Հարձակվողի մոտիվների մասին ոչինչ հայտնի չէ: Հորդանանի իշխանությունները հետաքննություն են անցկացնում: