Բաժիններ՝

Սիրիայի բանակը հայտարարել է Պալմիրայի շրջանում 40 ահաբեկչի ոչնչացման մասին

Սիրիայի բանակի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Ալի Մայխուբը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական զորքերը Սիրիայում ոչնչացրել են 40 ահաբեկչի ու 20 միավոր տեխնիկա: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:

«Ալ-Գիյալ լեռան շրջանում՝ Պալմիրայի ուղղությամբ՝ Հոմս նահանգում, ոչնչացվել է ավելի քան 40 ահաբեկիչ, որոնց մեծ մասը եղել է օտարերկրացի: Ոչնչացվել է նվազագույնը 20 զրահապատ մեքենա ու մի քանի պիկապ»,- հայտնել է նա լրագրողներին երեկ Լաթաքիայում:

Նրա խոսքով՝ ներկայում սիրիական զորքերը թեժ մարտեր են վարում ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դեմ: Նրանց հաջողվել է զինյալներից խլել Սադադ քրիստոնեական քաղաքը Հոմս նահանգում՝ Դամասկոսից 101 կմ դեպի հյուսիս: Քաղաքը 2013թ. գրավել էին «Ջեբխատ ան-Նուսրայի զինյալները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս