«2016 թվականին Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում երեք կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել՝ Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների սրում, Թուրքիայում քրդական հարցի սրումը և Ադրբեջանի տնտեսական խնդիրները՝ կապված նավթի գների և տարադրամի անկման հետ:
Նվազագույնը 10 մարդ է զոհվել Ստամբուլի կենտրոնական Սուլթանահմեդ հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ևս 15 մարդ ստացել է վնասվածքներ, հայտնում են Ստամբուլի իշխանությունները: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Սաուդյան Արաբիա-Իրան հարաբերությունները միշտ էլ լարված են եղել, ընդհուպ՝ 1979թ.-ից, երբ Իրանում իսլամական հեղափոխություն տեղի ունեցավ:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ստամբուլի կենտրոնական Սուլթանահմեդ հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել:
«Աերոֆլոտ» ավիաընկերությունը չեղյալ է հայտարարում մի շարք ներքին ու միջազգային չվերթեր Մոսկվայից ձյան ու ուժեղ քամու պատճառով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վրաստանի նավթի ու գազի կորպորացիայի գլխավոր տնօրեն Դավիդ Տվալաբեիշվիլին պնդում է, որ մի շարք դեպքերում SOCAR ընկերությունը չի ապահովում անխափան գազամատակարարում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ստամբուլի պատմական Սուլթանահմեդ շրջանում պայթյուն է որոտացել: Սուլթանահմեդ հրապարակի շուրջ տեղակայված են տեսարժան վայրեր:
«Քանի որ գործընթացը թափանցիկ չէ, ես իրավունք ունեմ կարծելու, որ այդ որոշումը կայացվել է հետևյալ կերպ՝ նստել է նախարարը մի քանի հոգու հետ, ասել է՝ «ի՞նչ անենք ձևական, որ ժողովուրդն ասի՝ դե, մալադեց»»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների մասին ՝ նման տեսակետ հայտնեց «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արման Սուլեյմանյանը:
Ռուսաստանը պաշտոնապես հերքել է Բուլղարիայի հետ բանակցությունների վերսկսումն ավելի վաղ սառեցված «Հարավային հոսք» գազատարի շինարարության վերաբերյալ, հայտնում է Interfax-ը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին աշխատանքից ազատել է իր խորհրդական Վլադիմիր Ռեզնիկին նրա անօրինական գործողությունների պատճառով: Այս մասին Սաակաշվիլին գրել է իր Facebook-ում:
Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես):
ԵԽԽՎ հակահայկական 2 զեկույցները կանխել չհաջողվեց, բայց, մեր տեղեկություններով, ՀՀ իշխանությունները չեն հանձնվում և մոբիլիզացրել են ողջ ուժերը՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում զեկույցների ընդունումը կանխելու նպատակով։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր մեկնել է Մեծ Բրիտանիա՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հետ խորհրդատվությունների անցկացման նպատակով:
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, մոտ տասն օրից մեկնարկելու են կառավարությունում կադրային և կառուցվածքային փոփոխությունների շուրջ բանակցությունները ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի ու թերևս ԲՀԿ-ի միջև։
Հունվարի 11-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանն ընտրվեց կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և Ծրագրերի իրականացման գրասենյակի (ՄԱԾԻԳ) Գործադիր խորհրդի նախագահ` մեկ տարի ժամկետով:
Ասիական շուկաներում նավթի գինը նվազել է 1 բարելի դիմաց 31 դոլարից: WTI նավթի բարելի գինը այսօր առավոտյան նվազել է մոտավորապես 75 ցենտով՝ մինչև 30,60 դոլար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ռուսաստանը սիրիական կոնֆլիկտում աջակցում է ինչպես Բաշար Ասադի բանակին, այնպես էլ զինված ընդդիմությանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հունվարի 12-ին, ժամը 06.39-ին ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Ադրբեջանում գրանցվել է 4.8 մագնիտուդով երկրաշարժ:
Մինչ այս ամսվա վերջ Վրաստանի նախարարների կաբինետը կլքի 4 նախարար: Ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», իրենց պաշտոններից կհեռանան Վրաստանի կրթության և գիտության, մշակույթի և հուշարձանների պաշտպանության, ֆինանսների և ներքին գործերի նախարարները:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է միգրացիոն ճգնաժամի լուծման հարցում վճռական ու ստեղծագործական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտության մասին, հայտնում է Associated Press-ը:
Ռուսաստան-ԱՄՆ-ՄԱԿ ձևաչափով հանդիպումը Սիրիայի կարգավորման հարցով պլանավորված է Ժևնում հունվարի 13-ին, հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին:
Եվրամիությունը հստակ ժամկետներ չունի Իրանի վրայից պատժամիջոցները հանելու վերաբերյալ, սակայն դա կարող է տեղի ունենալ մոտ ապագայում, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հայտնում է Reuters-ը:
Բրյուսելը կարծում է, որ Գերմանիան ի զորու չէ հաղթահարել երկիր ժամանող ներգաղթյալների հոսքը: Նման կարծիք է հայտնել թվային տնտեսության ու հասարակության եվրահանձնակատար Գյունտեր Էտտինգերը, գրում է Politico-ն:
Իրանը թույլատրել է ներկրել ավտոմեքենաներ, որոնք արտադրում է ամերիկյան Chevrolet ընկերությունը, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
168.am-ի զրուցակիցն է Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ, արաբագետ Արաքս Փաշայանը:
Ադրբեջանական հեռուստաալիքներում փակվել են այն հաղորդումները, որոնցում օգտագործվել է «սև հումոր»: Ինչպես հայտնում է Report-ը, այս մասին հայտնել է Հեռահաղորդակցության ազգային խորհրդի բաժնի վարիչ Թավաքյուլ Դադաշևը:
Ադրբեջանի բանկերը փակում են իրենց փոխանակման կետերը, որոնք գործում են իրենց բաժանմունքների ու մասնաճյուղերի սահմաններից դուրս, հայտնում է Trend-ը:
Բաքվի առևտրային ցանցերից անհետացել են սպիրտային խմիչքները: Պատճառն Ադրբեջանի կառավարության նոր որոշումն է, որի համաձայն՝ այսուհետ սպիրտային խմիչքները վաճառվելու են միայն կրեդիտ քարտերի միջոցով, հայտնում է contact.az-ը:
Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերությունները նորմալացնելու բանակցությունները շարունակվում են: Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում թուրք դեսպանների հետ ամենամյա հանդիպման ժամանակ: