Բաժիններ՝

Թուրքիան ու Իսրայելը դեռ համաձայնության չեն եկել հարաբերությունների նորմալացման պայմանների շուրջ. Չավուշօղլու

Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերությունները նորմալացնելու բանակցությունները շարունակվում են: Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում թուրք դեսպանների հետ ամենամյա հանդիպման ժամանակ:

«Մենք երեք պայման ունենք Իսրայելի համար: Առաջինը՝ ներողություն խնդրել «Մավի Մարմարա» շոգենավի վրա հարձակման համար: Այն կատարվել է, ներողությունն ասվել է, իսկ մենք այն ընդունել ենք: Կա ևս երկու պայման՝ փոխհատուցում վճարել ու հանել Գազայի հատվածի բլոկադան, սակայն այդ հարցերի վերաբերյալ դեռ համաձայնություն ձեռք չենք բերել»,- ասել է նա:
Չավուշօղլուն նաև հայտնել է, որ Թուրքիան «շարունակում է աջակցություն ցուցաբերել Պաղեստինի ժողովրդին»: «Մենք կարևոր ներդրում ունեցանք այն բանում, որ 137 երկիր ճանաչեց Պաղեստինը»,- ասել է նա:

Անցած տարվա դեկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ Թուրքիան ու Իսրայելը նախնական համաձայնության են եկել հարաբերությունների նորմալացման շուրջ:

Համապատասխան պայմանավորվածությունները ձեռք էին բերվել Շվեյցարիայում, որտեղ հանդիպել էին Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուն և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ու «Մոսադի» ներկայացուցիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս