Բաժիններ՝

Բաքվի խանութներից ալկոհոլն անհետացել է. վաճառքն այսուհետ՝ միայն կրեդիտ քարտերով

Բաքվի առևտրային ցանցերից անհետացել են սպիրտային խմիչքները: Պատճառն Ադրբեջանի կառավարության նոր որոշումն է, որի համաձայն՝ այսուհետ սպիրտային խմիչքները վաճառվելու են միայն կրեդիտ քարտերի միջոցով, հայտնում է contact.az-ը:

Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատեց ակցիզային ապրանքների վաճառքի կանոնները Ադրբեջանի տարածքում, որը տարածվում էր սպիրտային խմիչքների, ներառյալ՝ գարեջրի ու ծխախոտային արտադրատեսակների վրա:

Այսուհետ դրանք անհնար կլինի մեծածախ կամ մանրածախ վաճառքի կետերից գնել կանխիկ եղանակով, այսինքն՝ ադրբեջանցիները հունվարի 1-ից ալկոհոլի համար պետք է վճարեն կրեդիտ քարտերով:

Սակայն որոշումն ուժի մեջ մտնելուց 10 օր անց ալկոհոլը խանութներից անհետացել է: Այն հնարավոր չէ գնել նաև քարտերով:

Հայտնի չէ, թե երբ կվերսկսի ալկոհոլային խմիչքների վաճառքը խանութներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031