Բաժիններ՝

Հռոմի պապը կոչ է արել ստեղծագործական մոտեցում դրսևորել միգրացիոն ճգնաժամի լուծման հարցում

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է միգրացիոն ճգնաժամի լուծման հարցում վճռական ու ստեղծագործական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտության մասին, հայտնում է Associated Press-ը:

Միաժամանակ, նա նշել է, որ Եվրոպան միջոցներ ունի փախստականներին ու ներգաղթյալներին ընդունելու համար՝ առանց վնասելու սեփական անվտանգությունն ու մշակույթը: Հռոմի պապը հավելել է, որ Եվրոպայի ուսերին «բարոյական պատասխանատվություն» է դրված:

Հռոմի պապի խոսքով՝ միջազգային պաշտպանության են արժանի ինչպես փախստականները, որոնք փախչում են պատերազմից, այնպես էլ ներգաղթյալները, որոնք փրկվում են աղքատությունից:

Ֆրանցիսկոսը ելույթի ժամանակ հայտարարել է միգրացիոն հարցի լուծման համար հավասարակշռություն գտնելու անհրաժեշտության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031