
Գերմանիան չի հաղթահարի ևս 1 միլիոն փախստականի հոսքը. ԵՄ

Բրյուսելը կարծում է, որ Գերմանիան ի զորու չէ հաղթահարել երկիր ժամանող ներգաղթյալների հոսքը: Նման կարծիք է հայտնել թվային տնտեսության ու հասարակության եվրահանձնակատար Գյունտեր Էտտինգերը, գրում է Politico-ն:
Մասնավորապես, Էտտինգերի կարծիքով, Բեռլինը չի կարող ընդունել ավելի քան 1 միլիոն նոր ներգաղթյալի:
«Մենք պետք է արժանապատվորեն օգնենք մարդկանց՝ պահպանելով մեր հյուրընկալությունը, սակայն ո´չ շրջանային ադմինիստրացիան, ո´չ կամավորները չեն կարողանա հաղթահարել ևս 1 միլիոն փախստականի հոսքը»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիայում հաշվարկել են, որ Եվրոպային սպառնում է մինչև 10 միլիոն փախստականի հոսք: