
Իրանը թույլատրել է ամերիկյան ավտոմեքենաների ներկրումը

Իրանը թույլատրել է ներկրել ավտոմեքենաներ, որոնք արտադրում է ամերիկյան Chevrolet ընկերությունը, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Ինչպես հայտարարել է Իրանի առևտրի համադաշնության կազմակերպության ներկայացուցիչը, լիցենզիաներ են հանձնվել երկիր երկու մոդելների՝ Chevrolet Trax-ի ու Chevrolet Aveo-ի ներկրման համար:
Միջին գնային կատեգորիայի ավտոմեքենաները ներկայում հավաքվում են Հարավային Կորեայում:
Իրանի պաշտոնատար անձինք ապրիլին հայտնել էին, որ ամերիկյան ավտոարտադրողները հետաքրքրված են երկրի վրայից պատժամիջոցները հանելուց հետո Իրանի շուկայում ներկայությամբ: