Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրետանու կիրառմամբ լայնամասշտաբ ռազմական գործողություններ չկան, իսկ եթե կան հրաձգություններ, ապա դրանք հատ-հատ կրակոցներ են:
Ադրբեջանական oxu.az կայքը «ցնցող նորություն» է հրապարակել այն մասին, որ հայազգի միլիոնատեր, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը զենքով աջակում է ղարաբաղցիներին:
Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուոսրլիքն իր սմարթֆոնով լուսանկարեց ցուցարարներին, այնուհետև երեք համանախագահները ՀՀ և ԼՂՀ դրոշների ու պաստառների կողքով անցնելով` հեռացան ԱԳՆ տարածքից:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում կարևորել է Ռուսաստանի կողմից ինչպես՝ Հայաստանին, այնպես էլ՝ Ադրբեջանին ցուցաբերվող ռազմատեխնիկական համագործակցության պահպանումը, քանի որ դա նպաստում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությանը:
«Ադրբեջանը ցանկանում է տարածքների վերադարձ՝ առանց միջազգային ուժերի ներկայության, ինչը նշանակում է, որ հայ ժողովուրդը պետք է միավորի իր ուժերը»,- ասել է Կայծ Մինասյանը։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիան ապրիլի 1-ին սկսվելուց միայն 7 օր հետո Ադրբեջանի անհայտ կորածների պետական հանձնաժողովի կողմից բացված «Թեժ գիծ»-ն ընդամենը մեկ րոպեի ընթացքում 5 անհայտ կորած զինծառայողի մասին դիմում է ներկայացվել:
Համատեղ օրինագծի հեղինակներն են Պետդումայի պատգամավոր Իրինա Յարովայան և Դաշնային խորհրդի անդամ Օզերովը:
Հայ ժողովրդի համար վերջին բախտորոշ օրերին հարևան Վրաստանի իշխանությունների հավասարակշիռ և չեզոք դիրքորոշումը բարձր գնահատվեց Հայաստանի կողմից: Սակայն, ցավոք, Վրաստանի նախկին նախագահ Մ. Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը շարունակում է իրեն բնորոշ հակահայ վարքագիծը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում զորքերի տեղաշարժին հետևում են արբանյակների և վերահսկողություն իրականացնող այլ սարքերի միջոցով, այդ պատճառով էլ ոչինչ հնարավոր չէ թաքցնել:
Դրա համար պետք է, որ Արցախն ու Ադրբեջանը ճանաչեն միմյանց անկախությունը, պետք է ճանաչվեն սահմանները, լուծվեն այնպիսի կարևոր մարդասիրական հարցեր, ինչպիսին են հայկական ու ադրբեջանական փախստականների հարցը, ընդ որում՝ միմիայն զուգահեռաբար։ «Չի կարող այնպես լինել, որ ադրբեջնական փախստականների հարցը քննարկվի, հայկականը անտեսվի: Փաստ է, որ եթե մեկը անտեսվում է, մյուսը չի լուծվում»,- ասել է Դավիթ Բաբայանը:
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբաևը համաձայնել է «Ֆրանս 24»-ի եթերում բանավիճել Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները կոորդինացնող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փափազյանը՝ հավելելով, թե բանավեճի ընթացքում. «կպաշտպանեմ Ղարաբաղի դիրքորոշումները»:
168.am-ը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց, թե դեռ շա՞տ հարցեր կան քննարկելու: «Ընդհանուր կոմպրոմիսի գալու հարցեր դեռ կան»,- ասաց նա` մասնավորեցնելով, որ աշխատանքներ կան դիտորդների թվաքանակի, ցուցակների հրապարակման, էլեկտրոնային գրանցման անվտանգության հետ կապված, և այլն:
Երիտասարդների շարքերը գնալով խտանում են, նրանց են միանում տարբեր համալսարանների ուսանողական խմբերը:
«Ադրբեջանը հակված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին և հույս ունի այն լուծել»,- հայտարարել է Ալիևը:
Չմոռանանք նաեւ բացականերին: Նրանցից շատերը հետագայում տաքուկ տեղեր կզբաղեցնեն շատ թե քիչ կայունացած համակարգերում, իսկ մյուսները կհայտնվեն խաղից դուրս վիճակում՝ ինչպես ներկաներից շատերը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով հունիսի 24-26-ը Հայաստան կայցելի Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Փոխարենը՝ հանգստության կոչ անելու, ասելու՝ եկեք նորից վերադառնանք բանակցային սեղանի, եկեք նորից սկսենք քննարկումները, եկեք դադարեցնենք կրակոցները, որոշակի գնահատականներ են տրվել: Ինչի՞ համար: Որպեսզի նորից կրակի վրա յո՞ւղ լցվի: Ա՛յ դա, անկասկած, չի կարող չանհանգստացնել»,- ասել է Մեդվեդևը:
Ադրբեջանական ինտերնետային Meydan TV լրատվական կայքը, շարունակելով ի մի բերել ապրիլի 2-ից մինչեւ ապրիլի 7-ն ընկած ժամանակաշրջանում սոցալական ցանցերում տարածված տեղեկությունները, հրապարակել է ապրիլի 8-ի օրվա վերջի դրությամբ ադրբեջանական կողմի ընդհանուր կորուստը` նշելով բոլոր սպանվածների անունները եւ նրանց հողին հանձնվելու վայրերը:
Մենք այս Հայրենիքը որեւէ մեկին չենք զիջի, մենք ոչինչ չենք խնայի հանուն հայրենիքի:
Շառլ Ազնավուրը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
«Ճանաչում», «Ազատ Արցախ», «Ղարաբաղը մենք ենք» վանկարկումներով ու համապատասխան պաստառներով երիտասարդներն իրենց դժգոհությունն են արտահայտում միջազգային հանրության անտարբերության դեմ։
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի համախոհները «Միացյալ ազգային շարժումից», անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում հակամարտության էսկալացիայից և ռազմական գործողություններից: Ինչպես հայտնում է «Գրուզիա Օնլայնը», կուսակցության անունից այս հայտարարությունն արել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գեորգի Գաբաշվիլին
Ինչպես հայտնի է, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ապրիլի 7-ին այցելել էր Երևան՝ հանդիպելու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, իսկ հաջորդ օրը մեկնել էր Ադրբեջան, որտեղ հանդիպումներ էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ:
Երևանցիները Ղարաբաղում կրակի դադարեցման մասին համաձայնությունն ընկալեցին որպես հաղթանակ, սակայն զգուշավոր լավատեսությամբ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԴԱԻՇ-ի ահաբեկիչներն ազատել են մոտ 300 սիրիացի աշխատակիցների, որոնց նախօրեին պատանդ էին վերցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող Դումեյր քաղաքում (Դամասկոսից հեռու է 35 կմ-ով): Այս մասին հայտնում է լիբանանյան Daily Star թերթը:
Նալբանդյանն ընդգծել է, որ հակամարտության սրացումը լուրջ վնաս է հասցրել բանակցային գործընթացին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:
Միջազգային խոշոր լրատվամիջոցները ԼՂ հակամարտության բռնկումից ի վեր անդրադառնում են տարածաշրջանում տիրող իրավիճակին: «Ամերիկայի ձայնը» ներկայացրել է ԼՂ ներկայիս իրավիճակի շուրջ միջազգային խոշոր որոշ լրատվամիջոցներում և կազմակերպությունների մամուլում ապրիլի 7-ից 8-ը տպագրված անդրադարձները: ԱՄՆ-ի «The German Marshall Fund» հիմնադրամը հոդված է տեղադրել «Ինչո՞ւ պետք է Արևմուտքը մտահոգվի ԼՂ-ի համար և գործի» վերնագրով: Հոդվածը անդրադարձել է Եվրամիության կողմից «Ալևելյան հարևանություն» […]
ԱՄՆ-ի փորձագետները անդրադարձել են ԼՂ հակամարտության կողմերի ռազմական տեխնիկա ձեռք բերելու ուղիներին: Իսկ Վաշինգտոնում ԼՂ-ի ներկայացուցիչը նշել է, որ իրենք բազմիցս են Ադրբեջանին զենք չվաճառելու կոչով դիմել բոլոր երկրներին:
Այս բոլոր զոհերից հետո ժամանակն է դադարեցնել հակամարտությունը և աշխատել բանակցային կարգավորման ուղղությամբ: Թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Դե իհարկե, ո՞ւմ մտքով կանցներ, որ գիշեր-ցերեկ Ղարաբաղը գրավելու մասին խոսող Ադրբեջանը ժամանակակից զենքը գնում է հենց Ղարաբաղի դեմ օգտագործելու համար։ Ակնհայտ է, չէ՞, որ եթե պատառոտված շորերով հարբեցողը դողացող ձեռքերով անցորդներից հարյուրական դրամ է մուրում, հաստատ օրվա վերջում հավաքած փողով պաղպաղակներ է գնելու ու նվիրի երեխաներին։ Բա հո օղի չի՞ գնելու։