ԶԼՄ-ները հայտնում են, որ այսօր Հարավային Սուդանում կործանված «ԱՆ-12» բեռնատար ինքնաթիռում գտնվել է մոտ 50 մարդ:
ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության ջիհադիստները դարձյալ իրենց վրա են վերցրել Եգիպտոսում ռուսական ուղևորատար А321 ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը, հայտնում է BBC-ն:
Ինչպես հայտնում է Reuters-ը, այսօր առավոտյան Հարավային Սուդանի Ջուբայի օդանավակայանի մերձակայքում աղետի ենթարկված «ԱՆ-12» բեռնատար ինքնաթիռի զոհերի թիվը հասել է 41-ի:
Բացառիկ կադրեր՝ Հարավային Սուդանում 5 հայի կյանք խլած օդանավի վթարի վայրից:
Ջուբայի օդանավակայանի մոտ աղետի ենթարկված «ԱՆ-12» բեռնատար ինքնաթիռից փրկված 3 անձինք Հարավային Սուդանի քաղաքացիներ են, հայտնել է այս աֆրիկյան պետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչը:
Հրապարակվել է Հարավային Սուդանում An-12 ինքնաթիռի անկման տեսանյութը:
Հարավային Սուդանում՝ Ջուբայի օդանավակայանում, այսօր կործանված «ԱՆ-12» բեռնատար ինքնաթիռում գտնվել են 12 ուղևոր ու անձնակազմի 5 անդամները՝ 5 հայ և 1 ռուս:
Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անակնկալ էին հայ փարձագիտական հանրության համար: «Շատերս սխալվեցինք, քանի որ կարծում էինք` Էրդողանին ու նրա կուսակցությանը չի հաջողվի հավաքել անհրաժեշտ ձայներ, բայց նրան հաջողվեց, քանի որ ստեղծել էր վախի մթնոլորտ երկրում, և ժողովրդին կարծես թե համոզել, որ ինքն ու իր կուսակցությունը երկիրը կտանեն կայունության»,- այսօրվա ասուլիսին ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Սիրիական բանակն ամբողջությամբ վերահսկում է ավտոմայրուղին, որը Հոմս նահանգից գնում է դեպի Հալեպ, RIA Novosti-ին հայտնել են սիրիական բանակի իր աղբյուրները:
Համացանցում տեղակայվել է տեսահոլովակ, որտեղ որպես Ուկրաինայում բնակվող և ազգությամբ հայ ներկայացող ոմն Ֆիլիպ Վարդանի Էկոզյանց կամ Ֆիլիպ Վարդան Մելիքսեդեկ, հանդես գալով իր և ենթադրյալ համախոհների անունից (խոսում է որպես որոշակի «մենք»-ի ներկայացուցիչ) ակնհայտորեն անուղղակի սպառնալիքներ է ուղղում Հայաստանի Հանրապետության ընդդիմության հասցեին:
Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան Բուխարեստի գիշերային ակումբներից մեկում ծագած հրդեհի հետևանքով սկիզբ առած բողոքների ֆոնին հրաժարական է ներկայացրել, հայտնում է BBC-ն:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիկարագուայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խուան Էռնեստո Վասկես Առայան (նստավայրը՝ Մոսկվա):
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:
«Ընդունում եմ, որ ժողովրդավարության ավելացման ուղղությամբ բավականին լուրջ քայլեր պետք է իրականացվի, ընդունում եմ, որ մեր ժողովրդավարությունը փխրուն է, ու լուրջ քայլեր պետք է տարվեն այդ ուղղությամբ, լուրջ քայլերի առաջին քայլը Սահմանադրության փոփոխությունն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Վարդան Օսկանյանի այն հայտարարության մասին, թե այս սահմանադրական բարեփոխումները լուրջ վնասելու են մեր փխրուն ժողովրդավարությանը, ասաց Գագիկ Մելիքյանը:
Նրա փոխանցմամբ, այսօր քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն ու Թուրքիայի հետ հարաբերությունները ևս: «Միջադեպերը, որ տեղի են ունենում սահմանամերձ տարածքներում, մտահոգում են մեզ, ու մենք ուզում ենք, որ կայունություն լինի, փրկենք կյանքեր»- ամփոփեց Վիգանդը:
Այսօր Հարավային Սուդանում կործանված «ԱՆ-12» ինքնաթիռը պատկանել է Allied Services Limited ընկերությանը, որը գտնվում է Հարավային Սուդանում ու զբաղվում է բեռնափոխադրումներով:
Հալեպի Խանասերի գլխավոր մատակարար ճանապարհը 8 օր է` գրավված էր ԻՊ զինյալների կողմից:
Ռուսական ընկերությունները, որոնք Աֆրիկայում բեռնափոխադրումներ են իրականացնում, չեն հաստատում, որ Հարավային Սուդանում կործանված բեռնատար ինքնաթիռը պատկանում է ռուսական բեռնափոխադրողի:
Հարցին, թե հնարավո՞ր է` այս անգամ ևս Ռուսաստանը միջամտի ու Հայաստանը չկարողանա ստորագրել նախատեսվող համաձայնագիրը, պատասխանեց. «Ոչ, մենք ենք որոշողը»:
Ջուբայի օդանավակայանի ղեկավարը հայտնել է, որ Հարավային Սուդանում բեռնատար «Ան-12» ինքնաթիռի կործանման հետևանքով 3 մարդ է ողջ մնացել, հայտնում է Eye Radio Juba-ն:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «ԱՆ-12» բեռնատար ինքնաթիռը՝ ռուսական 5 անձնակազմով ու ուղևորներով, աղետի է ենթարկվել Հարավային Սուդանում:
«Մենք գիտենք, որ այս երկրում հանրաքվեն անցկացվելու է ժողովրդավարական սկզբունքների համաձայն՝ ելնելով Հայաստանի Ընտրական օրենսգրքի պայմաններից: Այս հանրաքվեն պետք է իրականացվի, ըստ միջազգային չափանիշների, որոնք հայտնի են: Մեր գործը չէ կանխատեսել, թե ինչպիսին կլինի հանրաքվեն»:
Ընդհանուր առմամբ, ինքնաթիռում գտնվել է 12 մարդ: 10 մարդ մահացել է տեղում, երկուսին հաջողվել է փրկվել:
Հայաստանի իշխող վերնախավերն են պատասխանատու։ 1994թ. մայիսին զինադադարի մասին համաձայնագիրը կնքեցին Ղարաբաղը, Ադրբեջանն ու Հայաստանը։ Ուրեմն նշանակում է, որ ուղղակի ձեւով Աղրբեջանը ճանաչել էր Ղարաբաղը որպես ինքնավար իշխանություն, ինչու չէ՝ իբրեւ անկախ իշխանություն։ Ի՞նչ եղավ հետո…
Բեռնատար «ԱՆ-12» բեռնատար ինքնաթիռը՝ ռուսական 5 անձնակազմով ու 7 ուղևորով, աղետի է ենթարկվել Հարավային Սուդանում, հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Հորդառատ անձրևները 4 ամիս Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի փողոցներում կուտակված փտող աղբի կույտերը տարածել են ողջ քաղաքով մեկ:
Վերջին տվյալների համաձայն՝ արդեն կատարվել է ռուսական Airbus 321-ի 33-րդ զոհի նույնականացման գործընթացը, տեղեկացնում է LifeNews-ը: Ինչպես հայտնել է Սանկտ Պետերբուրգի փոխքաղաքապետ Իգոր Ալբինը, ազգականներին հանձնվել է 1 զոհի աճյունը՝ մարմինը ավտոմոբիլային տրանսպորտով ուղարկվում է Նիժնի Նովգորոդ:
Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել՝ կապված նոյեմբերի 3-ին Տուլայի մարզում՝ «Դոն» դաշնային մայրուղու 220-րդ կիլոմետրին, տեղի ունեցած սարսափելի ավտովթարի կապակցությամբ:
«Ուղղակի ինձ ապշեցնում է, որ այդ կալիբրի անձնավորությունը կարող է այդ աստիճանի չհարգել իր իսկ սեփական պատմությունը։ Սա Դաշնակցության պատմությունը չի, չէ՞։ 1918-20 թվականը ողջ ժողովրդի պատմությունն է, էդքանը մարդիկ չեն հասկացել։ Ես չեմ էլ պատկերացնում մի ազգային պատկանելություն ունեցող անհատ, որ այդքան չսիրի իր անցած կենսագրությունն ու պատմությունը, ինչքան ոմանք դա դրսեւորում են։ Սա է իմ ամենամեծ ցավը։ Այսքան վատաբանել, փնովել մեր անցյալը, մեր կենսագրությունը ոչ մի տեղ չեմ հանդիպել։ Որեւէ լուրջ, իրեն հարգող ազգի ներկայացուցիչ այսպիսի բան երբեք իրեն թույլ չի տա։ Ո՞ւմ օգտին է այդ ամեն ինչը, ինչ ինքն ասում է»։
Փախստականները անկարգություններ են արել Կիպրոսի բրիտանական ռազմաբազայում: Այս մասին հայտնի է դառնում համացանցում հրապարակված տեսագրությունից, հայտնում է BBC-ն: