Սուրիկ Խաչատրյանը հերքում է, թե իր հարազատները աղմկահարույց պատմությունների մեջ են հայտնվում. news.am

Գորիսում հունիսի 8-ին կայացած քաղաքապետի ընտրություններն ապացուցեցին, որ այդ քաղաքում հարգանքի մթնոլորտ է: news.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր  լրագրողների հետ զրույցում ասել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

«Գորիսում ընտրություններն անցել են լավ՝ առանց ընտրախախտումների: Այս ընտրություններն ապացուցեցին, որ Գորիսում հարգանքի պահ կա ընդամենը, վախի մթնոլորտ ընդհանրապես չկա»,- ասել է նա: Սուրիկ Խաչատրյանը հերքել է նաեւ, որ իր հարազատները աղմկահարույց պատմությունների մեջ են հայտնվում:

«Հլը որ էդ փաստերը չկան, իրավապահները դրանք չեն արձանագրել»,- ասել է նա՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս