Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո ամփոփիչ հայտարարություն կարվի. TASS
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտգործնախարարների մասնակցությամբ սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները ներկայացնում են արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Ջոն Քերին, Ժան-Մարկ Էյրոն (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա):
Ինչպես TASS-ին տեղեկացրել է պատվիրակություններից մեկում աղբյուրը, հանդիպման ավարտին նախատեսվում է ամփոփիչ հայտարարություն անել:
Աղբյուրի խոսքով՝ այն պետք է ամրապնդի տարածաշրջանում հակամարտության կարգավորման քաղաքական ուղղվածությունը: