Տղամարդկանց դեկրետային արձակուրդը նույնպես կարևոր է. Բան Գի Մուն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մայիսի 15-ին բոլոր երկրների կառավարություններին հորդորել է պայմաններ ապահովել առողջ ընտանիքների ստեղծման համար, որոնցում տեղ չկա բռնությանը եւ խտրականությանը: Մայիսի 15-ին նշվող Ընտանիքի միջազգային օրվա առթիվ հղած ուղերձում նա հանդես է եկել ընտանիքի պլանավորման ծրագրերի եւ նորածինների հայրերի համար դեկրետային արձակուրդների պրակտիկայի ներդրման օգտին:

«Կառավարությունները պետք է պաշտպանեն ընտանիքների հանգուցային դերը դրանց ամբողջ բազմազանությամբ հանդերձ: Նրանք պետք է հնարավորություն ընձեռեն օգտվելու վերարտադրողական առողջության պահպանման ոլորտի ծառայություններից, որպեսզի ծնողները կարողանան որոշել ընտանիքի չափը եւ այն ժամանակը, թե երբ այն համալրվի: Մայրերի առողջությունը եւ հայրերի համար դեկրետային արձակուրդը չափազանց կարեւոր են, որպեսզի ծնողներին հնարավորություն տրվի նորածիններին նվիրել կյանքի ամենալավ սկիզբը»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս