Ինձ մեկ-մեկ թվում է, որ ես այլմոլորակային եմ, ես ուրիշ բան եմ ասում, ուրիշ հայրենիք եմ պատկերացնում, բայց հակառակ իրավիճակն է տիրում իմ հայրենիքում:
Ռոբերտ Քոչարյանի հերթական հարցազրույցը երեկ զարմանալիորեն զերծ է մնացել երիտհանրապետականների գնահատականներից, ինչը վերջին շրջանում, այսպես ասած, ավանդույթ էր Քոչարյանի հարցազրույցներից հետո:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր հերթին հայտնել է, որ շարասյունն օգնություն է տանում դեպի Սուլեյման Շահի դամբարանի տարածք:
Դեռևս իր խորհրդական լինելու ժամանակվանից՝ 2008 թվականից, նրա մասին ընկերներն ու գործընկերները խոսել են ինչպես ապագա նախարարի։
Ինչո՞ւ էին մեզ 20 տարի առաջ ավելի լուրջ ընդունում, քան հիմա։ Որովհետև մենք մեր զինվորների արյան և մնացած հայաստանցիների զրկանքների գնով իրականացրել ենք մե՛ր, ոչ թե որիշների նպատակները։
Ստեղծված իրավիճակը դեռ հնարավոր է կարգավորել դիվանագիտական ճանապարհով
«Հովիկ Աբրահամյանի սլացքը դեպի վարչապետական աթոռ ապշեցուցիչ է: Երեկ վարչապետի պաշտոնում նրա երկրորդ արարն էր. նիստը նա սկսեց ճիշտ Տիգրան Սարգսյանի կեցվածքով՝ իր մտքերի ու անելիքների մասին խոսելով առաջին դեմքով, ճիշտ այնպես, ինչպես, եթե ինքը գրեր, շարադրեր սեփական տեսակետն ու անձամբ տեղադրեր կառավարության կայքում»:
Միկդադը կեղծիք է որակել այն տեղեկությունները, թե սիրիական բանակը սկսել է երկրի տարբեր շրջաններում կիրառել թունավոր նյութեր:
«Վարչապետ Հովիկ Աբրահամյանը գնալով ավելի ու ավելի է տարվում պոպուլիզմով: Կառավարության երեկվա նիստում նա, կրկին խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին, հանդես է եկել հիրավի մարգարեական ոճով’ հնչեցնելով յոթ դրույթ»:
Հայոց ցեղասպանությունն անպատիժ մնացած միջազգային հանցանք է, որը մեղմացվում է Էրդողանի արած հայտարարությամբ:
«Նորանշանակ կառավարությունում ուրվագծվում է հետաքրքիր մի առանձնահատկություն` գործադիր են վերադառնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադրերը. արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, առևտրի ու արդյունաբերության նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ էկոնոմիկայի նախարար»:
«Իր բազում-բազմաթիվ «ապրուստները», Երևանի կենտրոնում ունեցած սպասարկման ու հյուրանոցային համալիրները վարչապետ Հովիկ Աբրահամյանը շուտով կավելացնի ևս մեկով»:
«Վերջին օրերին մամուլում լուրեր են տարածվել, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը արդարադատության նախարարի պաշտոնում փոխարինելու է Հրայր Թովմասյանին»:
«Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Տ. Սարգսյանը 10 տարիղեկավարել է ՀՀ ԿԲ-ն և հայկական բանկային համակարգի հիմնադիրներից է համարվում։
Փսակին հայտարարել է, որ իրենք գոհ են Էրդողանի այդ ուղերձից՝ գտնելով, որ դա պատմական և դրական քայլ է:
Մնացածը կառավարության ձևավորումից հետո հայտնի կլինի։ Ժամանակը կգա, կիմանաք։ Ներդրումներ կլինեն։
2009 թվականին Հայաստանի հետ ստորագրեցինք արձանագրություններ և այն ժամանակ էլ պլանավորել էինք նմանատիպ հայտարարություն:
Երկրորդ պատճառը արևմտյան բարեկամների հետ հանդիպումներն էին:
«Հպարտ եմ, որ համահեղինակել եմ թիվ 410 բանաձևը, որը Օսմանյան կայսրության գործողությունների հետևանքով 1915-ից մինչև 1923 թվականներն ընկած ժամանակահատվածում 1,5 միլիոն հայերի զոհվելու փաստն անվանում է իր իրական անունով՝ ցեղասպանություն», – գրում է սենատորը:
Այն, ինչի մասին խոսում էին ոչ իշխանական պատգամավորները, իսկապես հուզում է հայ հանրության գրեթե բոլոր շերտերին. արագաչափ և տեսանկարահանող սարքերի կիրառման միջոցով արձանագրվող խախտումների համար տուգանքներն անհամաչափ են մարդկանց եկամուտներին, այդ սարքերը շատ դեպքերում տեղադրված են ոչ թե ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու նպատակով, այլ ծառայում են` որպես թակարդ: Դրանք տեղից տեղ են տեղափոխոխվում, որպեսզի բանից անտեղյակ վարորդները չնկատեն և խախտումներ թույլ տան:
Առաջին անգամ տպագրում ենք 1915թ. հոկտեմբերի 15-ին պատմաբան, Օսմանյան պատմության մասնագետ Հովհաննես Հակոբյանի նամակը՝ գրող, հասարակական գործիչ Վահան Մալեզյանին (այն մեզ է հասել գրականագետ Արփիկ Ավետիսյանի անձնական արխիվից): Նամակում ցավալիորեն մանրամասն ներկայացված է հայ մտավորականության ոչնչացումը, սակայն նամակն արժևորում ենք նրանով, որ ընթերցելով այն` ևս մեկ անգամ համոզվում ենք՝ 100 տարվա մեջ մեր վերաբերմունքն իրականության ու ինքներս մեր հանդեպ չի փոխվել: Նամակը տպագրում ենք փոքրիկ կրճատումներով:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ամենամեծ տուրքն այնպիսի պետության կայացումն է, որը կարող է իր քաղաքացիներին ոչ միայն պաշտպանել որևէ օտարի ցեղասպանությունից, այլև առաջին հերթին՝ չիրականացնել ոչ ֆիզիկական ցեղասպանություն սեփական ժողովրդի նկատմամբ:
Հայության այն հատվածը, որը մնաց Խորհրդային Միությունում, երկաթյա վարագույրով փակվեց աշխարհից, իսկ Խորհրդային Միության ներսում ազգային հարց գոյություն չուներ, այդ հարցերը մոռացության էին մատնվում: Այդ հարցը կրկին բարձրացվեց 1965 թ. ապրիլի 24-ին: Իսկ դրսում ապրող մազապուրծ հայերը շատ ծանր վիճակում էին և պետք է կազմակերպեին իրենց կյանքը՝ ներառվելով տարբեր երկրների հասարակությունների մեջ, ինչը հսկայական ջանքեր պահանջեց:
Նարեկ Սարգսյանը նշանակվել է քաղաքաշինության նախարար: Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով առողջապահության նախարար է նշանակվել Արմեն Մուրադյանը, իսկ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պահպանել է իր պաշտոնը:
Այո, ես ոչ միայն պաշտպանել եմ Ռուդի Սալսեի զեկույցը, այլ նաև կոչ եմ արել ԵԽ անդամ երկրների ազգային խորհրդարաններին հստակեցնել իրենց ազգային օրենսդրությունը` անչափահասներին քայքայիչ աղանդներից պաշտպանելու համար: Եվ իմ այդ ելույթից հետո ինձ ևս հասնում են տեղեկություններ, որ որոշ աղանդավորական կազմակերպություններ իմ դեմ սրբազան պատերազմ են հայտարարել:
«Վարչապետ Էրդողանն այսօր հրապարակած իր հայտարարության մեջ ապարդյուն փորձ է կատարում՝ խուսափելու համար Հայոց ցեղասպանության համար պատասխանատվությունից՝ պարզ, չլուծված երկկողմանի հակամարտության մակարդակի նվազեցնելով դեռևս անպատիժ մնացող միջազգային այս հանցագործության նշանակությունը»:
Հայաստանի հանդեպ վերաբերմունքը չի կարող այլևս բառերով չափվել. այն հստակ քայլեր է ենթադրում՝ փակ սահմանի բացում և բնականոն հարաբերությունների հաստատում: Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ապա դրանց վերաբերյալ մեր դիրքորոշումը բազմիցս ենք ասել: Իսկ «ողջամիտ ժամկետներ» հասկացությունն առավել քան արդիական է դառնում:
Պահանջում ենք` Հայոց Ցեղասպանության 100-րդտարելիցի նախաշեմին, համայն հայության պահաջատիրական պայքարի շարունակականության, արդարության վերականգման, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանչման ու դատապարտմանեւամբողջական փոխհատուցման աննկուն պայքարի, հետ կանչել Հայաստանի Հանրապետության ստորագրությունը 2009 թվականի հայ-թուրքական արձանագրություններից:
Էրդողանն իր հայտարարությամբ փորձում է հավասարության նշան է դնել զոհի և դահճի միջև` համեմատելով զոհի վերապրած ցավը դահճի չապրած ցավի հետ: Թուրքիայի քաղաքական ու լրատվական իսթեբլիշմենթն ամեն ինչ անելու է տեղի ունեցածը որպես պատմական իրադարձություն ներկայացնելու համար: Իրականությունն այն է, որ գագաթնակետին է հասել Թուրքիայի վախը, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվելու է:
«Հիշեցնում եմ, որ 2011-ի վերջին Հովիկ Աբրահամյանը և խորհրդարանական ողջ մեծամասնությունը կողմ են քվեարկել այն օրենքներին, որոնք ներկայացրել է նախկին վարչապետի կառավարությունը, և մենք ժամանակին անվանել ենք հակասահմանադրական: Հիմա ես ուզում եմ հասկանալ` ինչի՞ն է կողմ և ինչի՞ն է դեմ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, երբ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը կողմ է եղել»,- ավելացրեց Սաֆարյանը: