Վարչապետը զբաղված է էժանագին պոպուլիզմով, որը դժվար թե բարձրացնի նրա հեղինակությունը. «Ժողովուրդ»

«Վարչապետ Հովիկ Աբրահամյանը գնալով ավելի ու ավելի է տարվում պոպուլիզմով: Կառավարության երեկվա նիստում նա, կրկին խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին, հանդես է եկել հիրավի մարգարեական ոճով’ հնչեցնելով յոթ դրույթ»- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով:

«.. ուզում եմ բոլորին ասել, որ ես էլ եմ դեմ. դեմ եմ, որ որևէ մեկը որևէ հարցով խախտի ՀՀ Սահմանադրությունը, դեմ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումներն այս ձևով կյանքի կոչվեն, դեմ եմ, որ մեր քաղաքացիների մոտ որևէ հարց բաց կամ չպարզաբանված մնա, դեմ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումների նման կարևոր ծրագրում որևէ շահառու խմբի ձայն չլսված մնա: Դեմ եմ»,- հայտարարել է Աբրահամյանը:

Այսքանից հետո, թերևս, բնական հարց է ծագում. իսկ եթե Աբրահամյանն այս ամենին դեմ է, ինչո՞ւ էր ժամանակին կողմ քվեարկում այդ նախագծին, ինչու էր դրանից հետո, երբ հասարակական աղմուկ բարձրացավ, կրծքով պաշտպանում նախագիծն ու տապալում այդ կապակցությամբ ԱԺ չորս խմբակցությունների նախաձեռնությունները:

Այս փաստերի համադրությունը ցույց է տալիս, որ ընդամենը նորանշանակ վարչապետը զբաղված է էժանագին պոպուլիզմով, որը դժվար թե բարձրացնի նրա հեղինակությունը»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս