Ուկրաինայում չի լինի ԱՄՆ-ի ռազմական միջամտություն. Բարաք Օբամա
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայում չի լինի ԱՄՆ-ի ռազմական միջամտություն, իսկ ստեղծված իրավիճակը դեռ հնարավոր է կարգավորել դիվանագիտական ճանապարհով: Այս մասին Տոկիոյում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Նա հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին՝ ընդգծելով, որ եթե ինքը չի բարձրաձայնել նոր պատժամիջոցների մասին, ապա դա չի նշանակում, թե դրանք չեն պատրաստվում:
Դրա հետ մեկտեղ Օբաման մանրամասնել է, որ այդ պատժամիջոցների սահմանումը կախված կլինի Ռուսաստանի գործողություններից: Օբաման ընդգծել է, որ Ռուսաստանը չի կատարում ժնևյան պայմանավորվածությունները: